Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում․ «Ժողովուրդ»

10 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազությունը երեկ պաշտոնապես տեղեկացրեց, որ «դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ. Ծ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով»։

Նույն օրը Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը պատրաստվում էին եռօրյա այցով մեկնել արտերկիր։ Սակայն օդանավակայանի VIP սրահում նրանց տեղեկացվել է, որ առկա է խնդիր, որի պատճառով չեն կարող լքել երկիրը։ Դրանից հետո Ծառուկյանները հրաժարվել են նախատեսված այցից և վերադարձել տուն։

Սակայն ստեղծված իրավիճակում կա մի կարևոր հանգամանք։ Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, հետևաբար նաև որևէ խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ միջնորդությունը և համապատասխան թույլտվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չեն տրամադրվել դատախազությանը։ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է և ունի անձեռնմխելիություն։

Սա նշանակում է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, նոր քրեական վարույթի մասին չէ, այլ նախկինում հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվող գործընթացի մասին է, որի վերաբերյալ տեղեկությունը պաշտոնապես հրապարակվել է միայն այժմ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթը կոնկրետ երբ է հարուցվել։ Սակայն դատախազությունից պատասխանել են. «Այն, ինչ այս պահին կար հրապարակման ենթակա, ասել ենք, մնացած հարցերը՝ գրավոր»։ Դիմել ենք։

«Ժողովուրդ» օրաթերթը նաև ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել՝ երբ է հարուցվել վարույթը, ո՞ւր է ԿԸՀ-ի թույլտվությունը, միջնորդության բավարարումը։ Սակայն Քննչական կոմիտեից էլ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ, քանի որ տեղեկությունը պաշտոնապես հրապարակվել է Գլխավոր դատախազության կողմից, ապա անհրաժեշտ է պարզաբանումների համար դիմել հենց դատախազություն։

Այսպիսով, Ծառուկյանի գործը ի ցույց է դնում քաղաքական բռնաճնշման դասական դրսևորում. Փաշինյանը ԱԺ-ում երկուշաբթի վերահաստատեց, որ պետք է եռագլուխ կուսակցությունների ղեկավարները «նստեն», երեքշաբթի արդեն դատախազը հայտարարություն տարածեց։ Իսկ գուցե այս ամենը արվում է, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվի քաղաքական պայքարից, չվերցնի մանդատները, որպեսզի ՔՊ-ն բոնուսների շնորհիվ կարողանա 2-3 մանդատ ավել ունենալ ԱԺ-ում»։

Նմանատիպ նյութեր

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը (2026թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝...

Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur

Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur

Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան...

ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը. Հովակիմյան

ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը. Հովակիմյան

«Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն անհրաժեշտ եմ համարում իրազեկել»,-գրում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ շարունակելով. «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում...

Պայքարը շարունակելու ենք, ճնշումները մեզ չեն կարող կանգնեցնել․ Նարեկ Կարապետյան

Պայքարը շարունակելու ենք, ճնշումները մեզ չեն կարող կանգնեցնել․ Նարեկ Կարապետյան

Հայաստանում վերջին ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է և ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրդ ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրիդ ապագան տեսնելը արդեն...

Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին

Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին

Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Թեհրանն ի պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանի ենթակառուցվածքներին և կամուրջներին, այդ թվում ՝ էներգետիկ օբյեկտներին, որոնցում...