Հերթական ՔՊ-ականը, ով հեղափոխությունից հետո բնակարան է ձեռք բերել․ «Ժողովուրդ»

Հնս 17, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդապետների՝ կուսակրոնությունը խախտելու կամ չխախտելու հանգամանքը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը համարում է ազգային հարց եւ ոչ միայն եկեղեցականների համար։

Այս ձեւակերպումն արտահայտում է ոչ թե Խուդաթյան անհատի կարծիքը, այլ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալ ցանկացող անձի վարքագծի դրսեւորում է։

Փաշինյանական կոչին միացած Խուդաթյանը, ով Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պնդեց, թե Կաթողիկոսին հեռացնելու քայլերը տեղավորվելու են Սահմանադրության, օրենքների եւ բարոյականության շրջանակում, իր արտահայտած մտքերի պես հետաքրքիր հայտարարագիր է ներկայացրել։

Դավիթ Խուդաթյանը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերել 2019 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Փարաքարում ընտրությունները տապալած Խուդաթյանը նախորդ տարի, որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոց, հայտարարագրել է 2020 թվականի արտադրության, 8,5 մլն դրամ արժողությամբ TOYOTA մակնիշի մեքենա։

Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 790 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,1 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 700 հազար դրամ, որից 11 մլն 995 հազար դրամը Արմավիրի մարզպետարանի աշխատակազմից է ստացել, քանի որ Արմավիրում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո կրկին նշանակվել էր մարզպետ։

Եկամուտների մի մասը՝ 3 մլն 597 հազար դրամը, Խուդաթյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունից է ստացել, քանի որ նախարար է նշանակվել 2024թ. նոյեմբերի 21-ին։

Եկամտի մյուս մասը՝ 1 մլն 107 հազարը, ՀՀ Արմավիրի մարզի մարզպետարանի աշխատակազմից է։

Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 87 հազար դրամ, որից 18 մլն 610 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Խուդաթյանը հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, միայն մեկ բնակարան է գնել, որն էլ այս 7 տարիներին նրա միակ ձեռքբերումն է եղել։

Հարկ է նշել, որ հեղափոխությունից անմիջապես հետո Արմավիրի մարզի ղեկն իր ձեռքը վերցրած Խութադյանը պարտավորվել էր Փարաքարում ապահովել ՔՊ-ի լիակատար հաղթանակը, սակայն իշխանությունը խայտառակ կերպով տապալեց ընտրությունը, եւ ընդդիմությունը հաղթանակ տարավ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին: Նրա խոսքով՝...

ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԲԴԽ-ն հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանտվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Խորհուրդը որոշել է բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և...

Հայաստանի իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, նույնիսկ բեմադրված մահափորձեր․ Արծվիկ Մինասյան

Հայաստանի իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, նույնիսկ բեմադրված մահափորձեր․ Արծվիկ Մինասյան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահական չէ։ Իշխանությունները լայնածավալ հարձակում են սկսել ընդդիմության վրա։ Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական...

Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Երվանդ Վարոսյան

Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է․ «Տես է, Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իր իշխանության համար «իրական» վտանգ ներկայացնող, իրեն հեռացնելու միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբի։ Եկեք մտածենք, որ վախում ա...»։ Մեկ այլ գրառմամբ փաստաբանը հեգնել է․ « Այսօր ԱԺ-ում ծեծ չէր,...

Այս պահի դրությամբ ազատության մեջ եմ․ Նարեկ Կարապետյան

«Ճիշտն ասած, գործի հետ կապված խորքային տվյալներ չունենք, թե ինչ գործի շրջանակներում է, բայց մենք սպասում ենք, որ վաղ թե ուշ ինչ-որ գործի հետ կապված աշխատանք տանելու են»- այս մասին ՀԷՑ-ում լրագրողնեի հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը:...