Որքան էլ դժվար է «օրվա իշխանությանը» համարել Հայաստանի, նկատի ունենալով, թե ում շահերն են սպասարկում, բայց գոնե թղթերով՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ համարվող երիտասարդը մարտի 7-ին հայտարարեց, թե՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն իր վարչապետի «օրակարգային առաջնահերթություններից» է:
Սկզբունքորեն, փաշինյանական հակաժողովրդավարական ռեժիմի ներկայացուցչի այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես իրենց սիրելի գործընկեր Ալիևին ուղղված քողարկված մեսսիջ: Այսինքն, մի իրավիճակում, երբ ադրբեջանական հակահայ ու ֆաշիստական ռեժիմը սիստեմավորված գնդակոծում է Արցախի մնացորդների մի շարք բանակավայրեր՝ դա զուգահեռելով գյուղերը լքելու բարձրախոսային անդադար «կրակոցներով», երբ ադրբեջանական զինուժը օկուպացված է պահում ՀՀ տարածքի շուրջ 40 քառակուսի կիլոմետր, երբ ադրբեջանական իշխանությունների հրամանով կրակի տակ են պահվում ՀՀ բնակավայրերը, Երևանից Նիկոլի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարում է, թե իրենց առաջնահերթությունը Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է: Երևի լավ է, որ միանգամից եղբայրանալու և Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմ մտնելու մասին չեն հայտարարում, դեռ:
Հիմնականը. թշնամին այս օրերին Արցախի ու ՀՀ բնակավայրերի վրա կրակում է, Փաշինյանի իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, թե՝ «խաղաղության պայմանագիրն օրակարգային առաջնահերթություն է»: Պարզ ասած, ենթադրելի է, որ իրենց «թավշյա եղանակներով իրենց սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերին «իշմար» են տալիս, թե՝ ավելի շատ կրակեք, ավելի սաստիկ գնդակոծեք, ավելի շատ հայերի սպանեք, ավելի առաջ շարժվեք: Հապա էլ ի՞նչ կամ ինչպե՞ս պիտի թուրքերը կամ ադրբեջանական կոյունլուներն ընկալեն նման իրադրությունը: Իրենք կրակում են, իրենք հայերին ասում են՝ ռադ եղեք ձեր տներից ու գյուղերից, Հայաստանը ներկայացնող ոչ բարով՝ իշխանությունը, քրջոտ ու բոմժի նման խաղաղություն է մուրում: Թշնամուց խաղաղություն են մուրում: Այն թշնամուց, որի հռչակած և քայլ առ քայլ իրականացվող ռազմավարությունը հայերին ու Հայաստանը այս տարածաշրջանում ոչնչացնելը, վերացանելը, բնաջնջելն է: Ըստ որում, թշնամու այդ ոչ նոր ռազմավարությունը թարմացվել և արդեն մեկուկես տարի իրականացվում է բացառապես այն բանի հետևանքով, որ Հայաստանում իշխանության է բերվել Նիկոլ Փաշինյանի նման մեկը՝ իր ՔՊ-ներով հանդերձ:
Ինչ վերաբերում է իրեն՝ «գերագույն գլխավոր» թափահարին, ապա նա անցյալ շաբաթ դիվոտեց ու իրենց բնորոշ խուլիգանի պահվածքով ինչ-որ բաներ սկսեց ծղրտալ ԱԺ ամբիոնից, երբ անջնջելի իրականությունը ճպպացրեցին ճակատին: Այն անհերքելի իրողությունը, որ ինքը Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանն աղետի մատնած, հազարավոր հայ զինվորականների զոհվելու համար անձամբ ուղղակիորեն պատասխանատու և իր յոթը պորտով, ազգուտակով արյան մեղքի տակ մտած մեկն է:
Փաշինյանը ո՛չ հիմա, ո՛չ երբևէ տեղի ունենալիք երկրային դատի առաջ, ո՛չ էլ պատմության դատի առաջ ոչինչ չի կարող ասել, ուզում է՝ մատերը թափ տա, ուզում է գլուխը, ուզում է՝ իր բոլոր ուսապարկերի եղած չեղածը:
Ի դեպ, վերջերս Փաշինյանի կրկնվող ստերին շատերն առանձնապես հակված չեն արձագանքել կամ բանի տեղ դնել նրա տակուգլուխ հայտարարություններն ու անհեթեթագույն մեղադրանքները: Բայց այս անգամ, երբ նա կրկնեց այն ծայրահեղ ապուշությունը, թե՝ «նախկիններն են հողատու, որովհետև...» ինչ-որ ժամանակ ինչ-որ բան են բանակցել և էլի այդ ոգով ինչ-որ կմկմոցներ արտաբերեց, բավականին կոշտ, փաստարկված և հստակ հակադարձում ստացավ իրական ընդդիմադիր հիմնական ուժերի ներկայացուցիչներից: Պատկերավոր ասած՝ «թափահարման» սիրահար Փաշինյանին ընդդիմախոսները քաղաքականապես այն կարգի «թափ տվեցին», որ նրանից միայն թավշյա փոշին մնաց: Նրան ուղղակիորեն հիշեցրեցին, որ ինքը զրոյացրել էր նախկինում եղած բանակցությունները, հայտարարել, որ սկսում է իր զրոյական կետից, և այդ հենց ինքն է ամեն ինչ արել՝ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան հնարավոր դարձնելու, այդ ագրեսիայի «լեգիտիմացման» համար, ապա նաև՝ Հայոց բանակը միտումնավոր տարել է պարտության, այդ ի՛նքն ու իր մանկլավիկներն են 40 օր շարունակ նպատակային խաբել Հայաստանի ժողովրդին ու հայությանը՝ «հաղդում ենք»-ներով, ի վերջո, այդ ի՛նքն է անձամբ 09.11.2020-ին ստորագրել եռակողմ հայտարարոկթյունը, որը հանրահայտ է որպես Արցախի ու Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն: Դրանք անջնջելի ու անհերքելի փաստեր են, ուզում ես՝ մատդ թափ տուր, ուզում ես՝ օրնիբուն թպրտա, ուզում ես աղամանի համար տուգանք սահմանիր, ուզում ես՝ շնչելու հարկ:
Հասկանալի է նաև, որ փաշինյանական վարչակազմը հերթական ինչ-որ մի նոր վատություն է մտմտում, հակառակ դեպքում երկուշաբթի օրն էլի մահաբորբոս «խաղաղության» թեման ասպարեզ չէին բերի:
Հիմնական հետևությունը, ինչպեսև ակնկալիքը նույնն են. որքան շուտ Նիկոլ Փաշինյանից ու նրա ռեժիմից ազատվի Հայաստանը, այնքան ավելի շատ փրկվելու հնարավորություն ու տարբերակ կլինի: Եվ որքան շարունակվի Փաշինյանի անձնիշխանությունը, բազմապատիկ կմեծանա Հայաստանի վերջնական ոչնչացման հավանականությունը, որը գործնականում ընթացիկ իրականություն է:
Հիշե՛ք, յուրաքանչյուրն, ով կանգնած է Փաշինյանի կողքին, նա հանդես է գալիս որպես Հայաստանի վերացման, հայության բնաջնջման կողմնակից և գործակից:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը