Չկա ու չի լինելու Հայաստան, քանի դեռ երկրում Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն իշխանություն են, այլ ոչ թե՝ ծանրագույն մեղադրանքներով դատարանի առաջ կանգնած բանտարկյալներ:
Չկա ու չի լինելու պատվարժան ու բացճակատ ընթացք, որքան դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանություն:
Չկա ու չի լինելու Հայաստան, քանի դեռ չեն վերաազատագրվել Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը... Հայաստանը: Իսկ քանի դեռ իշխանություն են Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, դա չի լինելու:
Չկա ու չի լինելու Հայոց պետականություն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակում է, այլ ոչ թե՝ ամբաստանյալ-կալանավորի:
Իրեն իսկապես հայ համարող մարդը չի՛ կարող լիարժեք կյանք ունենալ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանությանն է իշխանության, քանի դեռ Հայաստանում ու հայության մեջ տարածվում է քպոիզմը՝ ստի, կեղծիքի, երկերեսանության, անարժանապատվության և մի շարք այլ արատների միաձուլվածք-որոմը:
Լինելու է շարունակական նվաստացում, պատվազրկում ու անկում, քանի դեռ իշխանություն է համարվում Նիկոլ Փաշինյանը:
Չկա՛ ու չի՛ կարող լինել մարտունակ, սեփական երկիրն ու ժողովրդին ցեղասպան-թշնամիներից պաշտպանելու ունակ բանակ, քանի դեռ իշխանություն է համարվում Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանը չունի՛ և չի՛ ունենալու որևէ նորմալ դաշնակից, քանի դեռ իշխանություն է Նիկոլ Փաշինյանը:
Չկա՛ ու չի՛ լինելու տնտեսական առաջընթաց, առհասարակ՝ առաջընթաց, քանի դեռ չենք ազատվել երկրաքանդ ու տնավեր նիկոլական իշխանությունից ու իր ՔՊ-երից:
Հակառակը՝ լինելու է շարունակական անկում, լինելու է աղքատացում և արտափախ երկրից, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության:
Լինելու է շարունակական նվաստացում, հայության ու հայկականության ուրացում ու ոչնչացում, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության:
Լինելու է պետականության վերջնական կործանում, ինքնիշխանության իսպառ վերացում, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության:
Լինելու է շարունակական իրավազրկում և բեսպրեդել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության:
Լինելու է թուրքերի հայաջինջ քաղաքականության ամբողջացում. սեփական երկրում հայության վերջնական ոչնչացում, հայկական պետականության վերացում, եթե Նիկոլ Փաշինյանը էլի մի քանի շաբաթ (ամիս) շարունակի մնալ որպես իշխանություն:
Երբե՛ք ու երբե՛ք հայության համար չի՛ լինելու խաղաղություն, չի՛ լինելու ապահովություն, չի՛ լինելու անվտանգ գոյություն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանություն:
Հայաստանում կյանքը լինելու է դժոխք ու անեծք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության:
Լինելու են աղետներ, նորանոր մահեր, սպանություններ, կոտորածներ, գերեվարումներ, նվաստացումներ, աղքատացում, գնաճ, գործազրկություն, ունեզրկում, անիրավություն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության:
Երեխաների, մեր զավակների ու թոռների համար սեփական երկրում չկա ու չի լինելու նորմալ ապագա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության:
Չկա՛ ու չի՛ լինելու Հայաստան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա գործակիցները կառավարության շենքում են նստած, այլ ոչ թե ԱԱԾ «պադվալում»:
Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ոներն են իշխանության, թե՛ հարևանները, թե՛ երբեմնի դաշնակիցները, թե առհասարակ աշխարհում հայերին վերաբերվելու են որպես տարածաշրջանային չմոների, իսկ Հայաստան կոչվող երբեմնի պետությունն ընկալվելու է որպես տարածաշրջանային փալաս, լաթ, որի վրա կեղտոտ ներբաններն է քսելու յուրաքանչյուրը, ով չալարի:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը