10 01 2022

Որքա՞ն ավելի կվճարենք այս տարեսկզբին նախորդ տարվա համեմատ․ Թվեր

Որքա՞ն ավելի կվճարենք այս տարեսկզբին նախորդ տարվա համեմատ․ Թվեր

2022 թվականը սկսեցինք նոր թանկացումներով: Նախորդ տարվա ապրանքների շարունակվող գնաճին տարեսկզբից ավելացան նաև ծառայությունների թանկացումները: Այսպես․ հունվարի մեկից ջուրը թանկացավ 20 դրամով` 180 դրամից դառնալով 200 դրամ, իսկ փետրվարից էլ հոսանքը կթանկանա միջինը 4.7 դրամով: Ամսական մինչև 200 կՎՏժ սպառում ունեցող բնակիչները 44.98 դրամի փոխարեն կվճարեն 46.48 դրամ, իսկ 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչները 44.98 դրամի փոխարեն կվճարեն 48.48 դրամ:

Թեև կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարի, ասում է, որ մարդիկ չնայած գնաճին ավելի լավ են ապրում, քան նախորդ տարիներին, առաջարկում ենք այդ թեզը ստուգել պարզ հաշվարկով: Նախ ներկայացնենք ապրանքների գնաճը, պաշտոնական թվերով, հետո նվազագույն պարենային զամբյուղի արժեքը մեկ անձի դեպքում մեկ ամսվա համար և ցույց տանք տարբերությունը:

Նշենք, որ վիճակագրական կոմիտեն այսօր ներկայացրել է 2021 թվականի դեկտեմբերի գների փոփոխությունը նախորդ դեկտեմբերի համեմատ, բայց քանի որ նոյեմբեր ամիսն առավել ամբողջական է և ըստ ապրանքատեսակների է ներկայացված, մենք կվերցենենք նոյեմբեր ամսվա ցուցանիշները:

Ստորև ներկայացնում ենք ապրանքների գնաճը 2021-ի նոյեմբերի դրությամբ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ

Հաց

14%

Մակարոնեղեն

8.6 %

Բրինձ

14.1%

Թչնամիս

12.5%

Միս

8%

Ալյուր և այլ ձավարեղեն

12.9%

Ձուկ և ծովամթերք

31.5 %

Ձու

26.2%

Կարագ

14.4%

Յուղեր և ճարպեր

21.1 %

Կարտոֆիլ

77.4%

Շաքար

20.6%

Ալկոհոլոային խմիչքներ

9.3%

Զովացուցիչ ըմպելիքներ

6.6%

Բանջարեղեն

63.5%

Մրգեր

3.3 %

Կաթ պահածոյացված

12.7 %

Պանիր և կաթնաշոռ

10.6%

Ինչպես տեսնում է, չկա ապրանքատեսակ, որ գնաճ չի ունեցել։

Հիմա ներկայացնենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021 թվականի տարեսկզբին՝ զուգահեռ նաև նշելով, թե այս տարեսզկբին որքան ավելացում է տեղի ունեցել:

Ներկայացվում է 1 շնչի օրական սպառման նորման և 1ամսվա մեջ այդ նորման ապահովելու համար անհրաժեշտ գումարը:

Մթերքը

Օրվա անհրաժեշտ նորման

Մեկ ամսվա արժեքը 2021

Մեկ ամսվա արժեքը 2022

Հացամթերք

461.1 գրամ

8 296.9 դրամ

9458 դրամ

Մսամթերք

48.3 գրամ

3 253.1 դրամ

3532 դրամ

Ձկնամթերք

2.5 գրամ

146.4 դրամ

191 դրամ

Կաթնամթերք

 

3 211.5 դրամ

3620 դրամ

 

Ձու

 

18.6 գրամ

448.9 դրամ

570 դրամ

Յուղ և ճարպ

30.5 գրամ

2 408.8 դրամ

 

2920 դրամ

Միրգ

 

113.9 գրամ

1 425դամ

1500 դրամ

Բանջարեղեն

203.7գրամ

5 807.2դրամ

 

9483 դրամ

Կարտոֆիլ

145.6 գրամ

857.9   դրամ

1530 դրամ

Շաքար

24.4 գրամ

272.4 դրամ

330 դրամ

Ոչ ալկոհոլային խմիչքներ

4.2 գրամ

69.6 դրամ

 

74.20 դրամ

Ձավարեղեն (բրինձ)

50 գրամ

1300 դրամ     

1470 դրամ

Այլ սննդամթերք

35.6 գրամ

1 574.9 դրամ

 

 

 Ինչպես տեսնում ենք`պարենային զամբյուղը նախորդ տարեսկզբին արժեցել է մոտ  27 700 դրամ՝ 1 հոգուն ընկնող հաշվարկով, հիմա այն շուրջ 6900 դրամով ավելին է: Բայց նշենք, որ մենք ներառել ենք սննդի միայն առաջնային ապրանքները․ պարզ է, որ սա խիստ սահմանափակ ցուցակ է և՛ մթերքների քանակով և՛ զանգվածով: Իսկ ամենակարևորն է՝թանկացել են նաև ծառայությունների գները, հագուստի և կոշիկի գները (ըստ պաշտոնական տվյալների՝ 12.1 տոկոս): Եթե, օրինակ, վերցնենք չորս անձից բաղկացած ընտանիքը, ապա նրանց ծախսը միայն պարենային նվազագույն զամբյուղի մասով ավելացել է մոտ 28 հազար դրամով:

Պետք է ավելացնենք նաև, որ եթե նախորդ տարի այդ ընտանիքը սպառում էր մոտ 200 ԿՎտ/ժ հոսանք և վճարում՝ 8990 դրամ, ապա հիմա արդեն կվճարի 9300 դրամ, իսկ եթե սպառում էր մոտ 20 խորանարդ մետր ջուր և վճարում 3600 դրամ, ապա հիմա կվճարի 4000 դրամ:

Կոմունալ ծառայություններից կարելի է ասել չի փոխվել միայն գազի սակագինը, թեև թանկացման մասին պարբերաբար խոսվում է: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը արդեն լրատվամիջոցներին հայտնել է, որ նախադրյալներ կան, որ ապրիլի 1-ից էլ գազը կթանկանա:

Այս պահին այն մեկ խորանարդ մետրի համար կազմում է 139 դրամ: Ստացվում է, եթե ընտանիքը միջինը ամսական սպառի մոտ 100 խորանարդ մետր, ապա կվճարի 13 900 դրամ: Սակայն նկատենք, ձմռան ամիսներին երբ անհրաժեշտություն է լինում ջեռուցման և այլն, ավելի շատ ենք սպառում, թե հոսանքը, թե գազը:

Անշարժ գույքի հարկի դրույքաչափեր ևս այս կառավարությունը փոխեց, ավելացրեց: Հիմա այն հաշվարկվում է ոչ թե անշարժ գույքի կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Ըստ այդմ կտրուկ բարձրացել են Երևանի կետրոնի բնակարանների գույքահարկերը: Եթե օրինակ բնակարանի շուկայական արժեքը մոտավորապես գնահատվում է 50 հազար ԱՄՆ դոլար, ապա այս տարի բնակիչը կվճարի 6000 դրամ, մյուս տարի 7000, հետո`10 հազար և այդպես շարունակ:

Սրանից բացի, իհարկե, կան նաև այլ կոմունալ վճարումներ, օրինակ աղբահանության գումարը: Յուրաքանչյուր բնակչի համար ամսական այն կազմում է 200 դրամ, ստացվում է` չորս անձից բաղկացած ընտանիքը կվճարի ամսական 800 դրամ, տարեկան՝ 9600:

Եթե ներառենք նաև ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի գումարը, դա էլ մոտավորապես կկազմի 5000 դրամ:

Ի՞նչ ստացանք արդյունքում: Այսպես, չորս անձից բաղկացած ընտանիքը մինիմալ հաշվարկներով սնունդի համար ամիսը պետք է ծախսի շուրջ 138 հազար դրամ, կոմունալ վճարների համար մոտավորապես 34 հազար դրամ, ընդհանուրը` 172 հազար դրամ: Սա միայն մինիմալ կենցաղային պայմանների համար արված հաշվարկ է, բայց դե բացի սնունդից անհրաժեշտ են նաև հագուստ, առողջապահական, տրանսպորտային ծառայություններ, որոնք նույնպես պարտադիր են:

Եթե նորից դիտարկենք մեր բերված չորս անձից բաղկացած միջին ընտանիքը, որի միջին եկամուտը ամիսը կազմում է, ասենք՝ 150 հազար դրամ, ապա միայն սոված չմնալու համար պետք է նաև 20 հազար դրամ պարտք վերցնի, այն պայմանով, որ միևնույնն է, ոչ մի տեղ չի գնա տրանսպորտով, հագուստ ու կոշիկ չի գնի և այլ ծառայություններից ու ապրանքներից չի օգտվի:  

Թե ինչքանով են ավելացել մարդկանց եկամուտները, այս իշխանությունների աշխատանքի արդյունքում և թե ինչպես է հաջողվելու հաղթահարել այս գնաճը, կարծում ենք ամեն ընտանիք իր հաշվարկներով շուտով կտեսնի, իսկ մենք ներակայացրեցինք թե ինչ է սպասվում մոտավոր: 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ