Մի ծանոթ անձնավորություն դիտողություն արեց: Այն հրաշալի անձանցից, որ ամեն գրածդ ֆեյսբուքներում կարդում են, բայց գյուլլես, ո՛չ մի սատկած «լայք» կամ թեկուզ՝ «ջղայնիկ» կդնեն, ո՛չ էլ՝ մի ինչ-որ վերաբերմունք կարտահայտեն: Բայց կարդում են, տառ առ տառ, ստորակետ առ ստորակետ, քյաբ..., կներեք, տողատակ առ տողատակ: Չնայած, վերջերս ո՞վ է տողատակով կամ ենթատեքստով արտահայտվո՞ւմ որ: Կոշտուկոպիտ, ինչ մտքիս գալիս է, այն էլ արտահայտվում եմ:
Հա, իսկ դիտողությունը հետևյալն էր, ավելի ճիշտ՝ այսպիսի երկխոսություն ծավալվեց.
-Ախր շատ կոշտ ես արտահայտվում:
-Էդ կոշտի վրա, շատ տարիներ առաջ մեր «Հայոց աշխարհի» փոխխմբագիր Սպարտակ Սեյրանյանը մի դիպուկ անեկդոտ էր պատմել: Ուրեմն կուսանոցի մերձակայքում հաստատված աղավնիները տարածքը աղտոտում են, միանձնուհիներն էլ մի օր դրանց քշելիս են լինում, բայց կոշտ բառերով, թե՝ ս...ր, ս...ր: Որ մայրապետը դա տեսնում է, մոտենում, դիտողություն է անում. «Մի՞թե վայել է ձեր նման բարեկանոն կույսերին նման բառեր ասել: Ասեք՝ քը՛շ, քը՛շ, աղունակները ս...ր կլինեն»:
-Հա, լավ անեկդոտ է, բայց, ախր, էնպես ես գրում, ոնց որ Նիկոլն անձնական թշնամիդ լինի...
-Ի՞նչ է նշանակում՝ «ոնց որ»: Այո, Նիկոլ Փաշինյանը իմ անձնական թշնամնի է, ես դա չեմ թաքցնում: Ու ոչ միայն Նիկոլը...
-Բայց խի՞, ի՞նչ ա քեզ արել, որ անձնական թշնամիդ ա...
-Ո՞նց թե՝ «ի՞նչ ա արել»:
-Հա, էլի, ի՞նչ ա քեզ արել...
-Թվարկե՞մ... Արցախը ծախել ա թուրքին, արդեն գրեթե կասկած չունեմ, որ նախապես «պայմանավորված պատերազմով»: Կանխամտածված հիմար հրամաններով Հայոց բանակը տարել է ջախջախման, մի ամբողջ սերնդի մարտունակ ջահելության՝ ավելի քան 5000 զինվորի ու սպայի գլուխ է կերել, դեռ վիրավորված ու հաշմված տղերքի մասին չեմ խոսում, Հայաստանի Հանրապետության ահռելի տարածքներ, ամբողջական գյուղեր տվել է թուրքերին...
-Հա՜, էդ...
-Ի՞նչ է նշանակում՝ «հա՜, էդ»: Խի այդքանը քի՞չ է, որ նա իմ անձնական թշնամին դառնար: Մենակ այն աղետը, որ նա բերեց Արցախի ու մեր ժողովրդի գլխին, լիովին բավարար է, որ ցանկացած նորմալ մարդ, ով իրեն հայ է համարում, որպես անձնական թշնամու վերաբերվի Նիկոլին էլ, տո՛ իր մանկլավիկներին էլ, կողքը կանգնածներին էլ ու...
Ծանոթ անձնավորությունը քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով հեռացավ: Բայց նրա՝ «հա՜, է՜դ...» արտահայտությունը գիտակցությունս դաղեց՝ շիկացած մետաղալարից էլ սաստիկ:
Ու հենց այդ մանկուրտային, այդ ստամոքսահյութային ընկալումն է խնդիրը, որ մենք ու մեր երկիրը այս ողորմելի, այս ոչնչացման ընթացքի մեջ են հիմա: Այսինքն, այդ ծանոթի ու նրա նման ընկալողների տեսանկյունից՝ ի՜նչ է եղե՞լ, որ: Հեչ բան: Ընդամենը իրենց սիրելի Նիկոլը Արցախի 75 տոկոսը տվել է թուրքին, բա դրա համար մարդուց կնեղանա՞ն: Ի՜նչ է արել, որ իրենց լպստորած Նիկոլը, իր դավաճանական հանցախմբով հանդերձ: Առանձնապես ոչնի՜նչ. Հայոց բանակի ավելի քան 5000 զինվորականի նետել է իր իսկ հրահրած «տարօրինակ» պատերազմի մեջ, ըստ որում, դա արել է կանխապես հիմար որոշումներով, գործնականում զորքի ամենամարտունակ ստորաբաժանումները մատնելով ստույգ կործանման: Բայց դա ի՜նչ մի պատճառ է, չէ՞, նման բան արած ստահակին պատասխանատվության ենթարկելու, առնվազն նրան որպես անձնական թշնամու վերաբերվելու համար:
Իմ ազգի հազարավոր երեխաներին դա կոտորածի է մատնել, բայց չէ՞ որ ավելի կարևոր է, ոչ թե դա, այլ այն, որ սպանված զինվորի տատի դեմը մի 1000 դրամ թուլափայ է գցել, որպես թոշակի հավելում: Այն, որ այդ տատին առանց թոռան է թողել, դա, իհարկե, սթից բան է, բա դրա համար կարելի՞ է որևէ մեկին փիս-փիս բաներ ասել, ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Հակառակը, դուք չգիտե՜ք, Նիկոլը հարյուր հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր զինվորների կյանքեր է փրկել... Հայաստանն ու Արցախը կապիտուլյացիայի ենթարկելով...: Գլուխը՝ քարը, թե մի 40 օր շարունակ, մի ամբողջ ազգի չի ստել, էշի տեղ չի դրել (թեպետ, եթե մի 600 հազարը ոչ միայն հենց էշ են, այլև արժանապատվությունից ու ինքնասիրությունից զուրկ չմոներ, ինչո՞ւ էշի տեղ չդներ):
Այո՛, Նիկոլ Փաշինյանը իմ անձնական թշնամին է: Ու այդպիսին լինելու է միշտ, անկախ այն բանից՝ ինքը ավելի շուտ չի լինի՞, թե՞ ես: Քանի կամ, քանի շունչս ու գիտակցությունս տեղն է, ես ոչ մի վայրկյան չեմ դադարեցնելու պայքարս իմ անձնական թշնամի, իմ ազգի երդվյալ թշնամի, իմ պետության կործանման նպատակը հետապնդող թշնամի Նիկոլի ու նրա հակահայ ռեժիմի դեմ, վստահությամբ, որ միևնույն է, իմ տեսակն է հաղթելու, ավելին՝ ես դեռ տեսնելու եմ դրա ու կողքինների սատակելը:
Ատելությո՞ւն եմ սերմանում: Ո՛չ, «չոքուջօղլուի» արդեն սերմանածին եմ արձագանքում: Լավ եմ անում, իսկ ում դուր չի գալիս, թող թուրքական «ազատություն» լսի, «փըրֆեքթ թի-վի» նայի, կամ այդ երկուսը մեկում, այն է՝ թ1-ում:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը