13 07 2021

Եթե այդքան խախտումներ չլինեին, ինչպիսի՞ն կլիներ պատկերը

Եթե այդքան խախտումներ չլինեին, ինչպիսի՞ն կլիներ պատկերը

Սահմանադրական դատարանում տակավին ընթացքի մեջ է հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ մասնակից ուժերից 4-ի դիմումների հիման վրա սկսված դատաքննությունը: Բարձր դատարանը, ինչպես ըստ ընդունված կարգի ՍԴ-ին դիմում են դատաքննության կողմերը, մի քանի օրից պետք է իր ընկալելի որոշումն ընդունի քննածի վերաբերյալ:

Հատկանշական է, որ ընդդիմությունը, ունենալով դրա ակնհայտ հնարավորությունը, իրեն պահում է ջենտելմենաբար, ինչը հազիվ թե ընկալելի լինի օրվա իշխանությանը, հաշվի առնելով, թե մարդկային տեսակի առումով ինչ քերանքի ու դիրտի հետ գործ ունենք: Համենայն դեպս, փաստն այն է, որ ընդդիմությունը ունենալով հարյուր հազարավոր աջակիցներ, նրանց կոչ չի արել գալ ՍԴ-ի մոտ ու նաև այդ կերպ ներկայացնել իրենց պահանջը: Հասկանալի է, որ այդ դեպքում կհնչեին հայտարարություններ ու մեղադրանքներ, թե ընդդիմությունը ճնշում է գործադրում Բարձր դատարանի վրա: Բայց նախ, սա ամեն դեպքում քաղաքական պայքար է, որտեղ ընդունված են պայքարի ամենատարբեր եղանակներ, առավել ևս, որ աջակցության ցույցերի մեջ ոչ մի հակաօրինական բան չկա: Սյուս կողմից, այն բանից հետո, ինչ Նիկոլը մուրճ ճոճեց հայերի դեմ, սպառնաց հաշվեհարդար տեսնել հազարավոր հայ մարդկանց նկատմամբ, դրանից հետո, նրա դեմ պայքարում չեն կարող լինել անընդունելի կամ արգելված եղանակներ:

Ինչ վերաբերում է զուտ իրավական բնույթի պայքարին, տվյալ դեպքում՝ ՍԴ-ում ընտրության հրապարակված պաշտոնական արդյունքների վիճարկմանը՝ դրանք չեղյալ ճանաչելու կամ վերանայելու հնարավոր տարբերակների պահանջով, ապա անցած օրերին կայացած լսումները ցույց տվեցին մի քանի ակնհայտ հանգամանք.
ա) Ընտրությունների արդյունքները վիճարկողներն առավել քան պատրաստված են ներկայացրել «Բարձր դատարան»,
բ) պատասխանողները, այն է՝ նիկոլական իշխանության զանազան ներկայացուցիչները թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ հակափաստարկներ ներկայացնելու առումով ոչ թե պարզապես զիջում են դիմում ներկայացրած ուժերի ներկայացուցիչներին, այլ խայտառակ կերպով թույլ են: Այնքան թույլ, որ երբ պատկերացնում ես, որ այդ «պատասխանող» կողմի այդ ներկայացուցիչները արդեն երեք տարի է, ինչ որոշումներ են նախապատրաստում, նախագծեր են կազմում և ընդունում, լիրացվում է այն համաընդգրկուն աղետի պատկերը, որի ճիրաններում հայտնվել են երկիրն ու ժողովուրդն այսօր:

Առանձնապես հետաքրքիր էր լսել 109 ընտրատեղամասերում ստորագրությունների բացակայության խնդրի վերաբերյալ ԿԸՀ հնչեցրած պատասխանը: Մեծ հաշվով, ԿԸՀ ներկայացուցիչը հարկադրված էր ընդունել, որ խնդիրն առկա է, հաստատել, որ «Հայաստան» դաշինքի ներկայացրած փաստերի հիման վրա իրենք նյութերն ուղարկել են դատախազություն, ինչպես նաև կրկնվող ցուցակի էջերի մասին հաստատումը։

Հետաքրքիր էր այն պահը, երբ ԿԸՀ ներկայացուցիչը նման դեպքերում, փաստը ընդունելով, փորձում էր մեղմել, թե դա միգուցե միտումնավոր չի արվել, որ իրենք առանց թաքցնելու, օրինակ, հրապարակել են քվեարկության մասնակիցների ստորագրություններով ցուցակները, թափանցիկություն են ապահովել: «Նախկին-ներկա» Տիգրան Մուկուչյանը դա մի այնպիսի տոնայնությամբ էր ասում, կարծես ինչ-որ գերմարդկային բան է արվել կամ լավություն: Այնինչ, դա օրենքի շատ կոնկրետ ու ամրագրված պահանջ է, որը ինքն ու իր ղեկավարած հիմնարկը ուղղակիորեն պարտավոր են կատարել:

Ի դեպ, լավ կլիներ նրանցից բացատրություններ լսել այն կապակցությամբ, թե այդ ինչպե՞ս էր եղել, որ «Հայաստան» դաշինքի օգտին տրված քվեների տվյալները «տեղերից» «կենտրոն» փոխանցելիս կտրուկ նվազեցվել էին, ասեմք, մեկ 0 «կուլ տալով»՝ 290-ը, օրինակ, դարձել էր 29… Մեկ դեպք չէ, երկուսը չէ:

Բա՛յց: Հիմնականը: Եկեք մի պահ պատկերացնենք, որ այդ բոլոր խախտումները կամ դրանց մի մասը չի եղել կամ, ավելի ճիշտ, եթե չլինեին, ապա ի՞նչ պատկեր կունենայինք այսօր:

Եթե չլիներ Նիկոլի կողմից ու Նիկոլի համար վարչական ռեսուրսի, չէ՛, չարաշահումն էլ չէ, այլ ամենավայրագ եղանակով բռնաբարումը, չլիներ ուղղակիորեն երկրիրը ոստիկանական-մենթական տեռորի ենթարկելը, չլիներ մանկլավիկ-կամակատարների կողմից համակարգված կեղծիքների դիմելը, պետական միջոցների հաշվին միլիոնավոր դոլարների ընտրակաշառք չբաժանվեր՝ հնձիչների, գյուղտեխնիկայի, պարգևավճարների, նպաստների և այլ նման «աջակցությունների» անվան տակ:

Եթե այդ ամենը չլիներ, ամենայն հավանականությամբ, նիկոլական ռեժիմն էլ արդեն չէր լինի: Բայց ժեխի ու նկարած թվերի միջոցով «վերարտադրվելով»՝ Նիկոլը պահեց աթոռը և հիմա արդեն զանգվածային ռեպրեսիաների է անցել: Հասկանալի է, առաջինը՝ Սյունիքի մարզում, որն էլ, ըստ երևույթին, արդեն պայմանավորվել է հանձնել իր ու իր ընտրողների եղբայր թուրքերին:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ