12 01 2021

«Սպասում ենք սահմանները բացվեն, որ պոկվենք էստեղից»․ ամենահաճախ հանդիպող խոսքը

«Սպասում ենք սահմանները բացվեն, որ պոկվենք էստեղից»․ ամենահաճախ հանդիպող խոսքը

Մտա միրգ-բանջարեղենի մանր առևտրով զբաղվող ծանոթ կրպակ, որտեղից գնումներ եմ կատարում․ ոչ սովորաբար, բայց՝ երբեմն: «Սովորաբար» արվող գնումների մի քիչ ավելի մեծ կրպակը կամ խանութը օրերս փակեց դռները: Տարածքի վարձակալության ամսավճարը շինության տերը համապատասխանեցրել էր դրամի արժեզրկմանը, իսկ նոր վճարաչափը այլևս ձեռնտու չէր խանութն աշխատեցնող ձեռներեցին: Դա էլ է մերօրյա դաժան իրողություն՝ փոքր ու միջին բիզնեսի սկյալ վիճակը:

Այս մի կրպակը տեղակայված է կրպակատիրոջ «տարածքում», այսինքն՝ միայն տեղի վարձն է մուծում, ուստի դեռ չի փակվել, բայց...

-Լավ ախպեր, չգիտե՞ս, թե սահմանները ե՞րբ են սրանք բացելու,-հարցրեց կրպակատերը՝ 35-40 տարեկան գործունյա հայրենակից:

-Ի՞նչ սահման նկատի ունես,- փորձեցի ճշտել:

-Դե, Ռուսաստանի հետ սահմանը, էլի, որ կարողանանք ազատ գնալ:

-Չէ, չգիտեմ: Քանի ձեր պաշտած Նիկոլն է իշխանության, դեռ որ Ադրբեջանի առաջ են սահմանները բացվում, իսկ քո ասածը կամ ուզածը չգիտեմ: Ենթադրում եմ, որ շուտ չեն բացվի:

-Բայց խի՞ չեն բացվի...

-Դե, ամբողջ օրն «ազատության ձայնն» ես լսում, փորձի կռահել: Չեն բացվի, որովհետև ձեր դավաճան Նիկոլը շարունակաբար վատ հարաբերություններ է ունենալու Ռուսաստանի հետ: Ենթադրում եմ, որ դրա պատճառով շուտ չեն բացվի: Կամ, որ բացվեն, քեզ դրանից ի՞նչ:

-Տո Նիկոլի... (չմեջբերվող արտահայտություններ), մնացածի էլ... (չմեջբերվող): Դե, ո՞նց թե՝ ինձ դրանից ի՞նչ: Թողնենք գնանք: Սպասում եմ, որ սահմանները բացվեն, որ պոկվենք ստուց, գնանք Ռուսաստան, գոնե մի էրկու կոպեկ աշխատենք, ընկեր ջան...

-Պարզ է: Գիտե՞ս, որ ինձ մնար, ես, գնդակահարելու սպառնալիքով, ընդհանրապես կարգելեի, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկած հայրենակիցները Հայաստանից դուրս գային, թեկուզ՝ արտագնա աշխատանքի պարզ ասած՝ «խոպան»:

-Էդ ինչի՞, որ...

-Էդ նրա համար, որ ես ձեր բաժին միամիտը չեմ: Ընտրե՞լ եք ձեր Նիկոլին, դե վայելեք մինչև վերջ: Էդ դուք Նիկոլ ընտրեք, Նիկոլ պաշտեք, Նիկոլի «ոտերի ջրերը խմեք», «ջուջուլն ուտեք», բայց անհամբեր սպասեք՝ «սահմանը բացվի, որ պոկվեք ստո՞ւց», իսկ մենք մնանք ձեր ընտրած մղձավանջի մե՞ջ: Չէ՛, կներես: Ընտրե՞լ եք, դե հիմա վայելեք էս արնաշաղախ կոշմարը: Ձեր երազա՞նքը չէր:

-Պաաաա՜հ... Նիկոլն ի՞նչ աներ, էդ նախկիններն էին...

-Ընկեր, դու ոնց որ ինձ ուրիշի հետ ես շփոթել: Ես ոչ դեպուտատ Թունյանն եմ, ոչ էլ իր կիսագրագետ հարևան Պողոսը:

-Այսի՞նքն:

-Այսինքն, նախկինների մասին հիմար լոլոները պահիր որևէ ավելի հարմար, կտակեր հաճախորդի համար: Իսկ դուք՝ նիկոլականներդ, առհասարակ, ո՛չ խոսելու տեղ ունեք, ո՛չ էլ փախչելու տեղ պիտի ունենաք: Ու, ընդհանրապես, լևոնական տարբերակով ասած՝ լավ չես ապրելու, «պողոս», քանի դեռ Նիկոլին ու նիկոլիկներին հանդուրժում ես որպես իշխանություն: Բայց քո տված ձայնով նրանց եփած մարդակուլ շփոթը այնպիսին է, որ խիստ կասկածում եմ, թե մոտակա 5-6 տարում ոչ միայն լավ ապրես, այլև՝ որ կապրես, առհասարակ: 

...Բայց սահմանների բացվելու, կոնկրետ՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ազատ տեղաշարժի հարցն իսկապես էլ շատերին է հուզում: Վստահ եմ, որ մեծ մասին հուզում է հենց առավոտյան զրուցակցիս նշած իմաստով՝ «պոկվեն ստուց»:

Կարելի է, իհարկե, պատճառ բերել կորոնավարակը, հատկապես, որ նույն փաշինյանական իշխանության անձեռնահասության պատճառով համաճարակային վիճակը Հայաստանում ամենավատերից մեկն է աշխարհում: Սակայն գիտակից մարդիկ հասկանում են, որ եթե Հայաստանի ոչ բարով՝ ղեկավարությունը նորմալ հարաբերություններ ունենար Ռուսաստանի հետ, դա լուծելի խնդիր էր: Կա, ի վերջո, թեստավորման գործիքը, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, ու խնդիրը կարգավորելի է:

Բայց բուն հարցն էլ այն է, որ հարաբերություններ չկան: Նկատի չունենք այն, որ եթե նույնիսկ Կրեմլի դռնապանն ինչ ասի, Փաշինյանն ու մյուս նիկոլները վազեվազ կանեն: Նկատի ունենք այն, որ դրանք այնքան են վատացրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որ նույնիսկ «դուխիկ» չունեն նման հարց առաջ քաշելու:

Դժվար չէ նկատել, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի համար, օրինակ, սահմանները բաց են: Մինչդեռ Հայաստանի համար խնդիրներ կան: Դրանից, ի դեպ, Հայաստանն իսկապես էլ տուժում է: Համենայն դեպս, արտագնա աշխատանքի մեկնողների միջոցով մեր երկիր որոշակի միջոցների հոսքի հնարավորությունից զրկվելու հետևանքով: Այնպես որ, այս հարցում էլ՝ «փառք, փառք, քեզ Նիկոլ...»:

Փրկիչ չի է, ամենա՛-փրկիչ է... կործանիչի բովանդակությամբ: 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ