22 06 2020

Գազի սակագին՝ փոխոխություններ և հնարավոր հետևանքներ

Գազի սակագին՝ փոխոխություններ և հնարավոր հետևանքներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջապես հաստատեց բնակչության և տնտեսվարողների համար գազի սակագինը։ Բնակչության համար այն մնաց  139 դրամ 1 մ համար, իսկ սոցիալապես անապաով խավի համար 100 դրամ 1 խմ համար մին չև 600 խմ սպառած գազի համար։ Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր բնակչության, այդ թվում անապահով խավին մատակարարվող գազի միասնական սակագին սահմանել՝ 135,9 դրամ։ Այսինքն, բնակչության այդ դեպքում բնակչության համար գազի սակագինը կնվազեր 3,1 դրամով, իսկ անապահովների համար կբարձրանար 35,9 դրամով։ Հայաստանի կառավարությունը սրան համաձայն չէր։ Ինչո՞ւ, չէ՞ որ բնակչության մեծամասնության համար գազի սակագնի նվազումը կարելի էր որպես ձեռքբերում ներկայացնել։

Բանն այն է, որ ռուսական կողմի առաջարկին համաձայնվելու դեպքում կառավարության ստիպված էր լինելու նախ՝ ընդունել, որ սոցիալապես անապահով խավի համար ցածր սակագինը ռուսական կողմն էր իր վրա վերցրել, երկրորդ՝ սակագնի բարձրացման դեպքում հարկադրված էր լինելու այդ գումարը փոխհատուցել պետական բյուջեից, որի եկամուտները աղետալի արագությամբ նվազում են։ Ահա այս պատճառով էլ Հայաստանի կառավարությունը չցանկացավ, որպեսզի բնակչության մեծ մասի համար գազի սակագինը իջնի։ Արդյունքում, անապահով խավի համար սահմանված էժան գազի սակագնի տարբերությունը մնաց ռուսական կողմի, փաստացի «Գազպրոմ Արմենիայի» ֆինանսավորման վրա։ Երբ գազի գնի հարցում գրանտակեր «հանրությունը» վայրահաչում է Ռուսաստանի վրա, վատ չէր լինի այս իրողությունը նրանց աչքը մտցնել։

Ի դեպ, 2016 թ․-ից, այսինքն Հայաստանի նախորդ իշխանության ժամանակվանից է «Գազպրոմ Արմենիան» իր վրա վերցրել անապահով խավի համար սահմանված գազի սակագնի տարբերության սուբսիադավորումը։ Այս ամենը, հուսանք, որ հնարավորություն չեն տա Նիկոլ Փաշինյանին անապահով խավի համար գազի ցածր սակագինը մտցնել իր՝ մեծամասամբ ֆեյք «փաստերի» մեջ։

Ջերմոցային տնտեսությունների և վերամշակող արդյունաբերության համար նույնպես նախորդ իշխանության կողմից գազի նպաստավոր սակագին էր համաձայնեցվել ռուսական կողմի հետ՝ 212 դոլար էր 1000 խմ համար։ Սա հնարավորություն էր տալիս մեր ջերմոցային տնտեսություններում և սննդարդյունաբերական ձեռնարկություններում արտադրել ավելի ցածր ինքնարժեքով և ավելի էժան ու մրցունակ ապրանք թե մեր՝ ներքին սպառման, թե արտահանման համար։ Ի դեպ, հենց սա է իրական ինքնիշխանությունը, այլ ոչ թե այն, ինչը փորձում է ներկայացնել  վերոնշյալ գրանտակեր «հանրությունը»։

Մի խոսքով, հուլիսի 19-ից ջերմոցային տնտեսությունների և վերամշակող արդյունաբերության համար սահմանված գազի սակագինը կբարձրանա։ Նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ջերմոցային տնտեսությունների և վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթանամթերքի արտադրությունների համար գազի սակագինը 212 դոլարի փոխարեն դարձել է 224 դոլար, իսկ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ մինչև 10 հազար խմ-ի դեպքում 139 դրամ 1 խմ համար, իսկ այդ ծավալը գերազանցելուց հետո յուրաքանչյուր 1000 խմ համար՝ 255,9 դոլար։ Այս սակագները նրանց համար ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից։ Ակնհայտ է, որ մեր գյուղմթերքի և սննդամթերքի արտադրության ինքնարժեքը կբարձրանա, ինչը կարող է բերել նաև նրա թանկացմանը։ Թանկացումից գուցե հնարավոր լիներ խուսափել, եթե արտադրության ծավալներն ավելանային, բայց տնտեսական ճգնաժամի պատճառով ամսե-ամիս այդ ծավալները նվազում են։

Ինչ մնում է խոշոր՝ 10 հազար խմ և ավելի գազ սպառողներին՝ այդ թվում ջերմաէլեկտրակայաններին, ապա նրանց համար նույնպես սակագինը բարձրանալու է։ ներկայումս այն 242 դոլար է 1000 խմ համար։ Օգոստոսի 1-իդ նրանց համար մինչև 10 հազար խմ սպառման սակագինը լինելու է 139 դրամ 1 խմ համար, իսկ դրանից ավելի սպառված յուրաքանչյուր 1000 խմ գինը՝ 255,9 դոլար։ Որքան էլ հայտարարվի, թե դա չի բերի էլեկտրաէներգայի սակագնի բարձրացմանը, ակնհայտ է, որ նման հվանականություն կա։ Մեր ջերմակայաններում է արտադրվում էլեկտրական էներգիայի շուրջ 40 տոկոսը։ Եթե էլեկտրական էներգայի սակագինը չբարձրանա, ապա դա տեղի կունենա այդ կայանների մաշվածության և նորոգումներ չանելու հաշվին։ Վերջին երկու տարիներին հենց այս ձևով ամեն ինչ զոհաբերվում է հանուն Նիկոլ Փաշինյանի վարկանիշի և իշխանության պահպանման՝ ի վնաս պետության և ժողովրդի ընդհանուր շահի։   

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ