04 06 2020

Բազմաթիվ կարևոր ու վտանգավոր լուրեր՝ մեկ օրվա ընթացքում

Բազմաթիվ կարևոր ու վտանգավոր լուրեր՝ մեկ օրվա ընթացքում

Ի՞նչ է անում քաղաքացին, որ իմանա, թե ինչ է կատարվում իր երկրում։ Եթե բավական հպարտ չէ` միայն վարչապետի պաշտոնն զբազեցնողի ստերը լսելու համար, ապա մտնում է համացանց ու լուրերն է կարդում։ Ես էլ նույնն արեցի։ Անցա ֆեյք, անհիմն ու անկապ լուրերի վրայով ու ընթեցեցի միայն մեր այսօրը փաստացի արտացոլող տեղեկատվությունը։

Եվ իմացա, որ իշխանությունների քայլերը հախուռն ու անտրամաբանական են, մանիպուլացիաները ճգնաժամ են առաջացրել, երկիրը համաճարակի ու վատ կառավարման ճիրաններում է, կրթական համակարգն անմխիթար վիճակում է, գազամատակարարումը դադարեցվելու է, պետական հիմնարկները տասնյակ բարձր վարձատրվող նոր հաստիքներ են ավելացնում, ճգնաժամի դեմ պայքարելու փոխարեն ժողովրդի հարկային բեռն է բազմապատկվում, գույքահարկն անխտիր բազմապատկվել է, ԱԺ-ն հապճեպ հակասահմանադրական օրենքներ է դակում ու չեղարկել է հանրաքվեն, փաշինյանների ողջ ընտանիքը վարակված է, հարկային եկամուտներն էլ չեն ավելանում, բժիշկները վարակված ու հյուծված են, ընդհանուր հատարարագրման միջոցով իշխանությունը ժողովրդի գրպանն է մտնում, «Մեյմանդարի» շուկան փակում են, որ Գարիկ Սարգսյանի ընկերն իր շուկան բացի, չունենք արտաքին քաղաքականության պատասխանատուներ, ոստիկանությունը ողջ երկրում արտակարգ ռեժիմով է ծառայում և տեղակայում է հսկիչ-անցակետեր, ամենակրիտիկական պահին Նիկոլը դարձյալ թռել է, մենք կորոնավիրուս տարածող «չեմպիոն» ենք, կանգնած ենք ռազմաքաղաքական մեկուսացման վտանգի առջև, վարչապետի կինը և՛ երազում է վերադառնալ իրենց հին բնակարանը և՛ ուզում է այն վաճառել, ժողովուրդը չի հավատում, որ վարչապետը վարակված է, ՄԻԵԴ-ի «բարենպաստ» որոշումը կթարգմանվի ու կդառնա անբարենպաստ, Արմանը ՔՊ-ի լրբի տղեն չի, բացիլի դեմ պայքարը տապալվել է, պատերազմող Հայաստանը լավ զենքն էժան վաճառում ու թանկ գնում է վատը, բանկային գաղնիք էլ չի լինելու, իշխանությունը պատրաստ է զոհաբերությունների, ԱԱԾ-ին հանձնարարվել է` բացահայտել  ու պատժել մանկական հանդես կազմակերպողին, պարտադրվող դիմակների խոշոր բիզնեսը Սամվել Ալեքսանյան&Աննա Հոկոբյան զույգինն է, վարակվածներին հիվանդանոց չեն տեղափոխում, ԵՄ օդային տարածքը ՀՀ-ի համար փակ է, ասիմպտոմ պացիենտն ակնարկում է` ժողովրդի մեջ սպեցնազ հանելու և ծեծուջարդի միջոցով կարգ ու կանոն պահպանելու մասին ու ըստ նրա` ժողովուրդն է մեղավոր, որ կառավարությունն այսպիսինն է։

Հետո դուրս եկա փողոց` օրվա «յեղն ու բրիձը» գնելու։ Տեսա, որ ԱԻՆ-ը վարակի դեմ պայքար կազմակերպելու փոխարեն` մեքենաներով շրջում ու հայտնում է, որ քաղաքացին ինքնուրուն ու մեկուսի պիտի պայքարի իր չվարակվելու համար։ Իսկ ոստիկանությունը կոռուպցիայի ու քրեական հանցագործների դեմ իրավական պայքարի փոխարեն ողջ կազմով փողոցներում անդիմակ մարդ է որոնում, որ տուգանի ու քաղաքացուն վերածի տուգանվելու մատերիալի։

Սա՞ էր ուզում ժողովուրդը, երբ մերժում էր Սերժին։ Ո՛չ։ Ժողովուրդն ուզում էր, որ իր մերժածը վերանա, այլևս չլինի։ Բայց նա՛, ով վարչապետ դառնալու համար խոստացավ ամեն ինչ, չարեց ոչինչ` բացի մերժվածը բազմապատկելուց։

 Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ