08 04 2020

«Տեր-Պետրոսյանի ժամանակը վաղուց անցել է». թերթելով Փաշինյանի ընտանեկան թերթը

«Տեր-Պետրոսյանի ժամանակը վաղուց անցել է». թերթելով Փաշինյանի ընտանեկան թերթը

«Ինչ վերաբերում է ՝ Տեր-Պետրոսյանին, նրա ժամանակը անցել է վաղուց, չնայած՝ նրա 25-ամյա գործունեության դառնահամը դեռ երկար կմնա քաղաքական մթնոլորտում»: 

Սա բնութագրում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, բայց խոսքը վերջին հոդվածի մասին չէ: Այսպես է բնութագրում դեռ 2015 թվականին Տեր-Պետրոսյանի «Սրտիս պարտքը» հոդվածը Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Հոդվածում վերլուծվում է, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը փորձում վերլուծել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը: 

«Տեր-Պետրոսյանը թվացյալ վեհանձն ձևով պաշտպանում է Ծառուկյանին, իրականում՝ ինքն իրեն է պաշտպանում, որովհետև գիտի՝ ԲՀԿ նախագահին ուղղված էմոցիաների պարպումից հետո բոլոր հարցերի հասցեատերը ինքն է դառնալու՝ որպես ներքաղաքական կաշայի հիմնական հեղինակ։ Բայց հիմա նա «քաղաքական մահախոսական» է գրել Ծառուկյանի մասին, որովհետեւ մտածում է, որ եթե Ծառուկյանին քաղաքականապես թաղի, իր ու իր ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի գործունեության հետքերն էլ հետն է թաղելու: Եվ հետո, Ծառուկյանի մասին քաղաքական մահախոսական գրելով՝ իրեն թվում է, թե արձանագրում է քաղաքականապես իր կենդանի եւ կենսունակ լինելը: Տեր-Պետրոսյանը այս հարցում չարաչար սխալվում է. Ծառուկյանը քաղաքականության մեջ դրսեւորվելու թեկուզ տեսական, բայց չնչին շանսեր դեռեւս ունի: Ինչ վերաբերում է իրեն՝ Տեր-Պետրոսյանին, նրա ժամանակը անցել է վաղուց, չնայած՝ նրա 25-ամյա գործունեության դառնահամը դեռ երկար կմնա քաղաքական մթնոլորտում»,- գրում է թերթը:

Վերջում էլ հոդվածի հեղինակը գրում է, որ թեմային մանրամասն անդրադարձ նորից լինելու է, քանի որ «Լևոն Տեր-Պետրոսյան. Մեծ խառնակչություն» հոդվածաշարը շարունակելի է: 

Իսկ տարիներ անց Տեր-Պետրոսյանը, ով ըստ Փաշինյանի, ներքաղքական կաշայի հիմնական հեղինակն է, որի ժամանակը վաղուց անցել է, նոր հոդված է գրում` համախմբման, իշխանությանը չխանգարելու, սատարերլու և բազմաթիվ այլ վեհ բաների մասին: 

Իսկ Փաշինյանի ընտանեկան կայքը տեղադրում է այն` զերծ մնալով վերլուծություններից:

Վերը նշված հոդվածին ամբողոջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ