05 03 2024

Նիկոլ Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»-ը. վերլուծական

Նիկոլ Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»-ը. վերլուծական

7 օրը գրում է․

Նիկոլենք թշնամացրել են Հայաստանը Ռուսաստանի հետ և թշնամացնում են մեր հարաբերություններն Իրանի հետ:

Ադրբեջանն ու Թուրքիան թշնամական դիրքորոշում ունեն Հայաստանի նկատմամբ, բայց նիկոլենք դրանց ներկայացնում են որպես բարեկամներ կամ պոտենցիալ բարեկամներ:

Այս քաղաքականության անունը դրել են «անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիա», բայց իրականում դիվերսիա են իրականացնում Հայաստանի դեմ՝ զուգահեռաբար Ադրբեջանին, որպես բարի կամքի դրսևորում, հանձնելով դիվերսանտին:

Նիկոլ Փաշինյանն իրականում վարում է ոչ «և՛, և՛»-ի քաղաքականություն, ոչ էլ նույնիսկ «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականություն: Նիկոլի վարածը «ո՛չ, ո՛չ»-ի քաղաքականությունն է:

Մենք կորցնում ենք դաշնակից ու չենք գտնում նորը: Մենք թշնամանում ենք տարածաշրջանային երկրների հետ՝ չունենալով ոչ մի երաշխիք, որ այլընտրանքային անվտանգային և ուժային կենտրոնը պաշտպանելու է Հայաստանը:

Նիկոլ Փաշինյանի բռնած գիծը հստակ է՝ «Կա՛մ ես կմնամ Հայաստանի վարչապետ (այն, ինչ կմնա ու կհայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի տակ), կա՛մ Հայաստանը չի լինի»:

Նիկոլն իրեն անվտանգ ու ապահով է զգալու այն դեպքում, երբ ինքը թեկուզ 10.000 քառակուսի կիլեմետրի վրա կմնա վարչապետ՝ «ինքնիշխանության» մասին դեմագոգիկ լոզունգների ներքո (լպրծուն և ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը Հ1-ի եթերում դա էր քարոզում) կամ էլ՝ այն դեպքում, երբ Հայաստանը չի լինի, քանզի այդ դեպքում իրեն դատող սուբյեկտը չի լինի:

Սա՛ է նիկոլական «ո՛չ, ո՛չ»-ային քաղաքականության բուն էությունը, որի անունը դրել են դիվերսիֆիկացիա:

«Դիվերսիֆիկացիան» «խաղաղության դարաշրջանի» պես մի բան է: Երբ անունը բովանդակության ճիշտ հակառակն է նշանակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ