Ասում են, որ այս կիրակի Նիկոլ Փաշինյանը, իբր ոչինչ չի եղել, ինքն էլ մի խաղա՜ղ, բարեկեցիկ, ծլող-ծաղկող երկրի ղեկավար է, գնացել է մասնակցելու այպես կոչված «գինու փառատոնին»: Դե, Նիկոլի համար գաղափարական փառատոն էր, գինի լինի՝ խմի, խոզ լինի՝ խանձի, բրդուճ լինի՝ խեղդի: Իր և իրեն պաշտողների համար ստամոքսահյութից այն կողմ՝ աշխարհ չկա: Չնայած, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանը որոշել էր հունիսի 3-ին հայ մարդկանց արյուն խմելուց հետո, մի քիչ էլ գինի կոնծի:
Ինչևէ: Նման բարոյաքաղաքական պայմաններում ինչ-որ «գինու փառատոն» անցկացնելն էլ, իսկապես, ժանտախտի ժամանակ խրախճանքի տպավորություն է թողնում:
Իսկ գինի խմե՞լ է Նիկոլ Փաշինյանը «գինու փառատոնի» վերջնամասում, թե՞ ոչ, այնքան էլ կարևոր չէ: Թեպետ, հազիվ թե նրա նման «բկի բոլշևիկը» նման առիթը բաց թողներ:
Ինչպես էլ չլինի, այդ փառատոնում երևի արցախյան գինիներ էլ կլինեին: Ասում են՝ եղել են:
Նիկոլը Արցախի գինիներից խմե՞լ է: Այն՝ իր կողմից թուրքերին նվիրած արցախյան խաղողի այգիներից ստացած գինիների՞ց է խմել: Այդ ժամանակ ոչ մեկը գինու փոխարեն քացախ չի՞ լցրել ու չի՞ ասել. «Դո՛ւ հանձնեցիր Արցախը, դե լակի՛ր այս քացախը»:
Լավ, այդ ի՞նչ էր ուզում ցույց տալ Նիկոլ Փաշինյանը «գինու փառատոնի» գնալով: Ի՞նչ, ուզում էր ասել, թե՝ տեսեք-տեսեք, հանգիստ շրջում եմ Երևանի կենտրոնո՞ւմ: Նա՞, ում աշխատավայրի ու կեցավայրի(«դաչաները») շրջակայքը ցանկապատված է մի քանի շարք կազմած, այդ թվում՝ փողի դիմաց իրենց մորն ու զավակին էլ պատառ-պատառ անելու պատրաստ, մարդկային նկարագրից զուրկ հանցագործ-ոստիկաններով:
Այդ Նիկո՞լն է «հանգիստ շրջում»: Նա՞, ում անմիջական մերձակայքում (կես քայլի վրա), առնվազն մի 10-15 «ախռաննիկ» է աչքերը պլշած, ականջները սրած այսուայնկողմ նայում: Նիկո՞լը, ում տեղափոխող ավտոշարասյունը հղի կնոջ է մահացու վրաերթի ենթարկում և անգամ կանգի չի առնում՝ տուժողին օգնություն ցուցաբերելու համար: Ինչո՞ւ, որովհետև և մարդ լինելու հետ կապ չունեն, և՛ վախեցած են: Հատկապե՛ս պահպանվող «օբյեկտն» է վախեցած: Ո՞վ այդքան ոճիրներ գործի, այդքան մարդու արյան մեղքի տակ մտնի ու դեռ մի բան էլ չվախենա:
Է՛լ ինչ էր ուզում ասել նա՝ գինու փառատոնի մասնակցելով: Թերևս ուզում էր ցույց տալ, որ ինքը խորապես թքած ունի Հայաստանի ու հայ մարդկանց վրա: Այլ մեկնաբանություն դժվար է գտնել, եթե պետությունը նման ողբերգական վիճակի հասցնողը, հազարավոր մարդկանց զոհվելու համար անմիջականորեն մեղավորը, Արցախի ահռելի մասը ու ՀՀ-ն էլ հիմա կտոր-կտոր իր գործընկեր ցեղասպան թուրքերին նվիրողը այդքանից հետո, թեկուզ թիկնապահակների հաստ շերտով քողարկված, գնում է հռհռոցը երախին՝ գինի խմելու, տուրիստների հետ սելֆի-մելֆի անելու:
Չէ՛, երկրային պատիժը, ինչպիսին էլ լինի, չափազանց մեղմիկ բան է նրա ու նրանականների համար:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը