31 05 2022

Բազմավնասատու Փաշինյանը. ռեժիմ, որը 100 միլիարդավոր դոլարների վնասներ է պատճառել, այդ թվում՝ անդառնալի կորուստներ

Բազմավնասատու Փաշինյանը. ռեժիմ, որը 100 միլիարդավոր դոլարների վնասներ է պատճառել, այդ թվում՝ անդառնալի կորուստներ

Նախկին Նիկոլ Փաշինյանը շատ էր սիրում ընդդիմադրի կեցվածքով ԱԺ ամբիոնից, օրումեջ էլ իր ընտանեկան թերթոնի էջերից ճվճվալ «օդից կախված» և հենց օդից էլ վերցրած ինչ-որ միլիարդավոր դոլարների մասին: Արձանագրենք, որ 4 տարի շարունակ, բացարձակ անձնիշխանության և բոլոր քննչական ու ռեպրեսիվ օրգանները բացառապես իր անձի սպասարկման տակ դնելու պայմաններում, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ որևէ հոդաբաշխ կամ ապացուցելի բան չի ներկայացրել ժամանակին իր՝ «օդում կրակած» միլիարդներից:

Փոխարենը, իր պաշտոնավարման մղձավանջային այս 4 տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանը և նրա՝ անհիմն պարգևավճարներից ու նմանօրինակ ձրիակերությունից բոխախակալած «քպ»-աթիմը Հայաստանին ու հայությանը պատճառել է միանգամայն չափելի և շոշափելի վնասներ, նաև անչափելի ու անդառնալի կորուստներ: Դիտարկենք Նիկոլ Փաշինյանի և նրա ռեժիմի պատճառած վնասները, որոնք, օրինակ, ամենամեղմ հաշվումներով , գերազանցում են 100 միլիարդ դոլարը:

Առաջինն, ինչ խոսք արժե նշել որևէ գումարային էկվիվալենտություն չունեցող, որևէ դրամային միավորվով չափելու ոչ ենթակա անդառնալի կորուստները: Խոսքն ամենից առաջ Հայոց բանակի առավել մարտունակ ստորաբաժանումները հիմարագույն հրամաններով մահվան մատնելու, Հայոց բանակի շուրջ 5000 սպաների ու զինվորների կորստի մատնելու մասին է: Որքան մանուկ պիտի ծնվեր, որ այդպես էլ չի ծնվելու: Որքան ընտանիքներ պիտի կազմվեին, որ այդպես էլ չեն կազմվելու…
Մեր այդ լուսավոր տղաների, մի ամբողջ սերնդի սերուցքը կործանելու փաշինյանական ռեժիմի պատճառած վնասը ոչ մի միլիարդով ու ոչ մի տրիլիոնով չես կարող արտահայտել:

Երկրորդը. Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրած պատերազմի հետևանքով թշնամուն են հանձնվել Արցախի Հանրապետության զբաղեցրած տարածքի շուրջ 75-80 տոկոսը՝ ավելի քան 110 բնակավայր, այդ թվում քաղաքներ, գյուղեր, ամբողջական ենթակառուցվածքներով, ճանապարհներով, բնակելի տներով, ձեռնարկություններով, վարելահողերով, ամեն ինչով: Այդ վնասն իրականում անչափելի է: Չի կարող, օրինակ Հադրութի կամ Շուշիի կորուստը գումարային էկվիվալենտ ունենալ: Ինչպես չեն կարող որևէ գումարային համարժեք ունենալ թշնամուն հանձնված տարածքներում եղած 13 վանական համալիրները, 122 եկեղեցիները, ավելի քան 500 խաչքարերը, պատմամշակութային հուշարձանները, հնավայրերը…
Փոխարենը, միանգամայն հաշվելի են թշնամուն հանձնված տարածքներում եղած արդյունաբերական, արտադրական ձեռնարկությունների, ֆերմերային տնտեսությունների, ՀԷԿ-երի կորուստները:
Ավելին, արդեն երկրորդ տարին է, ինչ Նիկոլ Փաշինյանի ու նրա ռեժիմի երկրաքանդության հետևանքով Արցախն ու Հայաստանը զրկված են գյուղատնտեսական ահռելի պոտենցիալից, ինչն ուղղակիորեն է անդրադառնում բյուջետային մուտքերի և սոցիալ-տնտեսական վիճակի վրա:

Երրորդը՝ Հայոց բանակը, մեր զինված ուժերը, Նիկոլ Փաշինյանի և թշնամու շահերը սպասարկող նրա ռեժիմի վարած քաղաքականության ու կանխամտածված սխալ որոշումների հետևանքով զինտեխնիկայի ահռելի կորուստներ են կրել, որոնք տարբեր հաշվարկներով, գնահատվում են մոտ 3 միլիարդ դոլար: Սակայն դա թերի հաշվարկ է, քանի որ հաջորդող ցանկացած կառավարություն ստիպված է լինելու դրա կրկնակին, եթե ոչ եռակին ծախսել՝ կորուստները վերականգնելու, բանակն ու սպառազինությունը վերականգնելու համար: Այնպես որ, խորքային ու իրական վնասը ոչ թե 3 միլիարդ, այլ առնվազն 10 միլիարդ դոլար կարելի է գնահատել:

Չորրորդը՝ իր քիրվա Ալիևի հետ «բանավոր համաձայնություններով» Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 40 քառակուսի կիլոմետր, այդ թվում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը: Դրա հետևանքով ոչ միայն դժվարացել ոււ կրճատվել է Իրան-Հայաստան բեռնաշրջանառությունը, այլև լրացուցիչ ծախսեր են արվել՝ այսպես ասած «շրջանցող ճանապարհ» կառուցելու վրա:

Նիկոլ Փաշինյանի կողմից պատճառած վնասների շարքում պետք է նշել ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցած տասնամյակներում շուրջ 35 միլիարդ դրամի կատարված աշխատանքները (ճանապարհներ, ջրագծեր, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն) «ջուրը գցելը», այնպես էլ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո հանգանակված 100 միլիոն դոլարի անպօրինի գրպանումն ու վատնումը:

Նմանապես, վերջին 4 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հետևողականորեն մեծացրել է Հայաստանի արտաքին պարտքը, ինչը նմանապես՝ պետությանն ու ժողովրդին պատճառած վնաս է: Չենք հաշվում արդեն նիկոլական ռեժիմի մի շարք կարկառուն ներկայացուցիչների կոռումպացվածությունն ու դրանով երկրին պատճառված վնասները:

Եվ քանի դեռ շարունակվում է Փաշինյանի ու նրա ռեժիմի երկրաքանդ, գլխակեր իշխանավարումը, վնասները ավելանալու և ավելանալու են: Բազմավնասատու Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը հնարավորինս արագ ընդհատելը կենսական անհրաժեշտություն է:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ