Հայոց ցեղասպանությունը պատմական աբստրակցիա չէ, ողբերգություն է, որի ցավը չի ամոքվում է առ այսօր․ Զատուլին

Ապր 23, 2025

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ:

«1915 թվականի ապրիլի 24-ը մի օր է, որը չի կարելի լուսավոր անվանել, դա սգո օր է, հիշատակի օր մեկուկես միլիոն անմեղ զոհերի համար, որոնք զոհվեցին Օսմանյան կայսրությունում 110 տարի առաջ՝ անցյալ դարասկզբին, պարզապես հայ լինելու պատճառով։

Հայոց ցեղասպանությունը պատմական աբստրակցիա չէ: Դա ողբերգություն է, որի ցավը չի ամոքվում է առ այսօր։ 1995 թվականին, իմ զեկույցի հիման վրա, Ռուսաստանի Դաշնության Պետդուման ճանաչեց այդ ցեղասպանությունը։ Դա սոսկ համերաշխության ակտ չէր հայ ժողովրդի զոհերի հետ, այլ ճշմարտության և պատմական արդարության նկատմամբ հարգանքի վկայություն։ Ռուսաստանը, որ դարեր շարունակ եղել է հայերի կողքին և նրանց հետ, չպետք է այլ կերպ վարվի։

Այսօր, երբ մենք գլուխ ենք խոնարհում զոհվածների հիշատակի առջև, պարտավոր ենք խոսել ոչ միայն անցյալի, այլև ներկայի մասին։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության զանգվածային արտագաղթը սոսկ աշխարհաքաղաքական հանգամանք չէ. Դա ողբերգության շարունակությունն է՝ մեր դարում քողարկված ոմանց կասկածելի հիմնավորումներով, մյուսների դավաճանությամբ։ Մենք նշում ենք դարերով իրենց հողի վրա ապրած մարդկանց այսօրվա դժբախտությունները, պատմության, կրոնական և մշակութային հուշարձանների հափշտակության փորձը, գերիների նկատմամբ Շեմյակինի դատավարությունը։ Դա չի կարող անտարբեր թողնել մեր խիղճը։

Այս օրերին հատկապես դժվար է հետևել, թե ինչպես են հենց Հայաստանում արտաքին և ներքին ուժերի ճնշման տակ խարխլվում ազգային ինքնագիտակցության հիմքերը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է հարձակման ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին, ինչպես է ոտնահարվում պատմական հիշողությունը, ինչպես են քանդվում կապերը նրանց հետ, ովքեր դարեր շարունակ դաշնակից ու բարեկամ են եղել։

Բայց, չնայած ամեն ինչին, ուզում եմ ձեզ վստահեցնել. մենք՝ Ռուսաստանում, անտարբեր չենք։ Մենք հիշում ենք: Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ: Մենք շարունակելու ենք ասել ճշմարտությունը և պայքարել, որպեսզի անցյալի ողբերգությունները ներկայում և ապագայում չկրկնվեն։

Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Ռուսաստանում ընդունվեց «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու մասին» օրենքը։ Թող բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը դառնա ոչ միայն հարգանքի տուրք, այլև դաս: Թող այն միավորի բոլոր նրանց, ովքեր հավատում են արդարությանը, ովքեր չեն բաժանում ժողովուրդներին ըստ աշխարհագրության ու շահերի, ովքեր կիսում են նրանց ցավն ու հույսը»։

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...