Հայոց ցեղասպանությունը ոչ մի պետության կողմից ավելի պատշաճ չի ճանաչվել, քան հենց Թուրքիայի կողմից. Դանիելյան

Ապր 15, 2025

Հայոց ցեղասպանության հարցերում հարկ է լինել առավելագույնս ճշգրիտ և փաստարկված: Այս մասին իր էջում գրել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Գևորգ Դանիելյանը։

«Վերջերս աչքովս ընկավ Հայոց ցեղասպանության առնչությամբ 2020-21թթ. ԱԳ նախարար Արա Այվազյանի մի վերլուծական հոդված, որում հարգարժան հեղինակը փաստարկված վերլուծում է այդ ոճրագործության առնչությամբ հանրային վերաբերմունքի խթանները և ժամանակագրությունը, հստակ եզրակացնելով, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրությունը չէր կարող թելադրված լինել իբր առավելապես արտաքին ազդեցությամբ: Միաժամանակ, հեղինակը, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ այդ ոճրագործությունը չի պատժվել, արձանագրում է. «… ջարդերի կազմակերպիչներն այդուհանդերձ խուսափեցին պատասխանատվությունից և ազատ ճամփորդեցին Գերմանիա, Իտալիա և Կենտրոնական Ասիա, քանի որ գոյություն չունեին միջազգային օրենքներ, որոնց համաձայն նրանք կարող էին դատվել»: Ընդ որում, հեղինակը հղում է արել նաև հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի 1999 թվականի «Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական հիմնական տարրերը» աշխատության վրա:

Եթե չլիներ հատկապես ներկա շրջափուլում այս խիստ կարևոր հարցի լուսաբանման հրատապ անհրաժեշտությունը, հատուկ չէի անդրադառնա, սակայն այս բնույթի դիտարկումները, ցավոք, եզակի չեն, ուստի մեկ անգամ ևս փորձեմ հակիրճ անդրադառնալ խնդրի մի քանի առանցքային իրավական ասպեկտների՝

— թուրքական իշխանության և իշխող «Իթթիհադ» երիտթուրքերի կուսակցության վերնախավի բոլոր պատասխանատուները դատապարտվել են հենց թուրքական դատական ատյանների կողմից՝ 1919-21թթ. (հակառակ պարագայում չէր բացառվում միջազգային դատավարությունը): Նրանք ազատ չեն ճամփորդել, այլ այդ պետություններում գտնվել են կեղծ փաստաթղթերով, օրինակ հեռակա մահապատժի դատապարտված Թալեաթը Գերմանիայում կրել է «Ալի Բեյ» անունով կեղծ անձնագիրը: Այդ պաշտոնյաները դատապարտվել են զանգվածաբար էթնիկ բնաջնջումներ պետական մակարդակով կազմակերպելու համար, ուրիշ բան, որ նախապես թույլ է տրվել, որ փախուստի դիմեն, այդ թվում՝ գերմանական իշխանությունների աջակցությամբ: Ի դեպ, դատավճիռների բնօրինակների մի մասը տեղ են գտել Վատիկանի կողմից հրատարակված ժողովածուներում, ինչը ժամանակին խիստ զայրացրել էր թուրքական իշխանություններին: Ի դեպ, բոլոր թուրք դատավորներին հետագայում՝ 30-ականներին գլխատել են,

— այո, «ցեղասպանություն» եզրույթը իրավական ամրագրում չի ունեցել այդ շրջանում, սակայն դա բնավ չի նշանակում, թե չեն եղել այդպիսի ոճրագործությունների համար պատասխանատվություն սահմանող միջազգային իրավական պայմանագրեր: Դեռևս 1907թ. (հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 5-ը) Հաագայի 2-րդ կոնֆերանսին վերանայվել է նախորդ կոնֆերանսում ընդունված 3 կոնվենցիա և ընդունվել է առնվազն 10 նոր կոնվենցիա, որոնք ընդգրկել են պատերազմի կանոններին և սովորույթներին, ինչպես նաև այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող միջազգային կանոնների լայն շրջանակ: Մասնավորապես, միջազգային իրավունքի այդ փաստաթղթերով երաշխավորվել է խաղաղ բնակչության իրավունքները, այդ թվում՝ անգամ վերապահվել է զինված դիմադրություն ցույց տալու իրավունքը:

Ի դեպ, երջանկահիշատակ ցեղասպանագետ Վահագն Դադրյանը իր վերը նշված աշխատությունում հանգամանորեն անդրադարձել է և այդ միջազգային պայմանագրերին և թուրքական դատավարություններին:

Հ.Գ. Հայոց ցեղասպանությունը ոչ մի պետության կողմից ավելի պատշաճ չի ճանաչվել, քան հենց Թուրքիայի կողմից, քանզի միայն այս երկրի դատական ատյաններն են արձանագրել այդ փաստերը, այլ է խնդիրը, որ ներկայիս իշխանությունները փորձում են անտեսել իրենց իսկ դատական ատյանների օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերը ….», — գրել է նա։

Նմանատիպ նյութեր

ԱԳՆ աշխատակից է վրաերթի ենթարկվել

ԱԳՆ աշխատակից է վրաերթի ենթարկվել

Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել,...

ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Փաշինյանի խոսնակ

ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Փաշինյանի խոսնակ

Նպատակահարմար չի համարվել. Tert.am-ի հարցին, թե ինչու այսօր ՀՀ-ից զորախումբ չի մասնակցել Մոսկվայի շքերթին պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված...

Շղթայական ավտովթար Վանաձորում. կա 11 վիրավոր

Շղթայական ավտովթար Վանաձորում. կա 11 վիրավոր

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes»...

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը մեծանում է

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը մեծանում է

Հնդկաստանի կառավարությունը երկրի բանակի հրամանատարին լիազորել է կամավոր պահեստազորային կազմավորումներին տարածքային բանակ զորակոչել՝ օգնելու Հնդկաստանի զինված ուժերին, հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը: Տարածքային բանակը զորակոչվում է...

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Լիլիթ Աղեկյանին տերորիստները կալանավորեցին»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ հայտնել է, որ երեկ երեկոյան ձերբակալվել է գյումրեցի լրագրող Լիլիթ...