«Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել. Hetq.am

Ապր 7, 2025

Մարտի 17-ին «Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությունը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Հայտարարությունն անելու պահին ավիաընկերությունն ուներ 2 ինքնաթիռ, երկուսն էլ՝ Airbus A321 տիպի, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-AAD ու EK-AAB:

EK-AAD-ն փոխադրողի առաջին օդանավն էր: Այն Հայաստան է տեղափոխվել 2022 թ. դեկտեմբերին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն կոմերցիոն թռիչքների համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթը՝ օդանավ շահագործողի վկայականը (ՕՇՎ), ստացել է հենց 2022-ի դեկտեմբերի 27-ին, այն նույն օրը, երբ նրա առաջին ինքնաթիռը գրանցվեց Հայաստանում:

Ընկերության երկրորդ Airbus A321-ը (EK-AAB) չնայած 2022-ի տարեվերջին արդեն ներկվել էր «ՀԱՈւ»-ի գույներով, Հայաստան տեղափոխվել է 2023-ի ապրիլին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում:

Նկատենք, որ թե՛ EK-AAD-ի, թե՛ EK-AAB-ի անուղղակի սեփականատերը իր դուստր ընկերությունների միջոցով ամերիկյան խոշոր լիզինգատու Air Lease Corporation-ն է:

«ՀԱՈւ»-ի՝ մարտի 17-ի հայտարարությունից օրեր անց՝ ամսի 26-ին, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն իր կայքում թարմացրել է մեր երկրում գրանցված օդանավերի ցանկը, ինչից երեւում է, որ EK-AAB-ն դուրս է բերվել հայկական ռեգիստրից, այսինքն՝ այլեւս «ՀԱՈւ»-ի շարժակազմում չէ: Ընդ որում՝ օդանավի գրանցումը ՀՀ ռեգիստրում վավերական էր մինչեւ այս տարվա ապրիլի 14-ը: Flightradar24.com կայքից էլ տեղեկանում ենք, որ EK-AAB-ն հունվարի 6-ից հետո թռիչքներ չէր կատարում, իսկ մարտի 25-ին այս բորտը Երեւանից տեխնիկական չվերթով մեկնել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի իշխանությունը հանեց Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը․ Ռոբերտ Քոչարյան

Չեմ կարծում, որ հիմա իրատեսական է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու մասին խոսել, բայց անվտանգային երաշխիքներ նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով,...

Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. Հայտարարություն

Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. Հայտարարություն

Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Հիշեցնենք՝  ԱԺ պաշտպանության և...

Չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր․ Ռոբերտ Քոչարյան

Երևի չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով իր կառավարության ընթացքում եղած թերացումների մասին։ «Այդպես չի լինում, հատկապես, երբ մի քանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ո՞վ և ինչո՞ւ է սպառնացել Արթուր Չախոյանին և Մեսրոպ Մանուկյանին

Տեղի է ունենում Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի մամուլի ասուլիսը՝ ովքեր մասնրամասներ են հայտնում իրենց հասցեին հնչեցված սպառնալիքների մասին: Ավելի վաղ Չախոյանը գրել էր. «Թալանը բացահայտող...

ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին ԱՄՆ-ն քվեարկել է դեմ, Հայաստանը՝ կողմ. Լավ դուք հո հիմա՞ր չեք. Ռոբերտ Քոչարյան

Ես շատ եմ ուզում ունենալ նման ռոմանտիկ ժողովուրդ և շատ պրագմատիկ ղեկավար։ Այս մասին «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ինձ թվում է, դա ամենից լավ բան կլինի՝ պրագմատիկ...