Հայաստանից «քաղհասարակության» հինգ ներկայացուցիչ մեկնել է Բաքու․ Իշխան Սաղաթելյան

22 Նոյեմբերի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․

«Հայաստանից «քաղհասարակության» հինգ ներկայացուցիչ մեկնել է Բաքու
Կառավարությունը «հայկական» պատվիրակության փոխադրումը ուղիղ չվերթով կազմակերպելու համար հատկացրել է 17.5 միլիոն դրամ, իսկ այցի նպատակը հիմնավորել են իբրև երկու պետությունների հասարակությունների միջև վստահության ձևավորում։
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների գործերով շինծու դատավարությունը, և մի քանի օր առաջ Ադրբեջանի դատախազությունը դատարանից պահանջել է Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին ցմահ ազատազրկում, իսկ մեր մյուս հայրենակիցներին՝ 16-20 տարի։
Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ ծրագրում գերիներին այցելելու օրակարգ չկա։
Իրականում սա ոչ թե երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորմանն ուղղված քայլ է, այլ Ալիևի արյունոտ ձեռքերը լվանալու, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և ցեղասպանությունը լեգիտիմացնելու փորձ։
Նվաստացման, ստորացման և անարդարության պայմաններում, վախի և սպառնալիքի տակ ոչ խաղաղություն են կառուցում ոչ էլ վստահություն ձևավորում։
Ալիևի և նրա հանցակից Փաշինյանի նշյալ բոլոր փորձերը ձախողված են։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպում է ունեցել իր ազդեցության գործակալների հետ․ դրանք հայ ժողովրդի և Հայաստանի քաղհասարակության հետ ոչ մի կապ չունեն»

Նմանատիպ նյութեր

Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ

Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել։ Ինչպես...

Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում, այս մասին գրել է Դոնալդ Թրամփը։ «Բենիամին Նեթանյահուն որևէ հանգամանքներում կամ որևէ կերպ չի ձերբակալվի Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում: Նա պայքարում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որը վերջերս...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

ArmLur.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր, որ Արայիկ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ...

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ

Հուլիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4203 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 142 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց վարորդական...

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur

Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից: ArmLur.am–ի տեղեկություններով` մանդատից հրաժարվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան, փաստաբան Գոհար Մելոյանը, ՀՀ տարածքային կառավարման և...