Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. «Հետք»

3 Ապրիլի, 2026

Հայաստանն այս պահին ավելի քան 14 միլիարդ դոլարի պետական պարտք ունի: 2018 թվականից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը եւ կառավարություն ձեւավորեց, պետական պարտքը կրկնապատկվել է։

Պետական պարտքն իշխանություն-ընդդիմություն բանավեճի մշտական թեմաներից է։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Քանի որ պետական բյուջեի ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, այսինքն՝ քաղաքացիներից ու բիզնեսներից հավաքվող հարկերը, պետությունը պարտք է վերցնում, որ կարողանա ամբողջությամբ կատարել տվյալ տարվա ծախսը։

Այդպես, տարիներ շարունակ գոյացել ու ծանրացել է Հայաստանի պետական պարտքը։

Պարտքն աճել է ոչ միայն այս, այլև՝ նախկին իշխանությունների օրոք։ Տնտեսական շոկերի ժամանակ Հայաստանն ավելի շատ է հույսը դրել պարտքի վրա։ Այդպես եղավ նաև 2020 թվականին, երբ համավարակի ու արցախյան պատերազմի պայմաններում տնտեսությունը գահավիժեց, բյուջե քիչ փող մտավ։

«Լավ, չէինք ուզում ասել, էդ էլ ասենք։ Զենք ենք առել։ Զենք ենք ա-ռել։ Պարտքով ենք զենք առել, որովհետև շատ ա պետք եղել ու միանգամից։ … Եկեք տանենք ցույց տանք»,- 2025 թվականի նոյեմբերի 13-ին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցերին, թե ինչու՞ է մեծացել պետական պարտքը։

Ըստ նրա՝ դրա վրա ազդել է նաև 2020 թվականի համավարակը. «Բա չգիտե՞ք, որ Կովիդ ա եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը Կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»։

Սակայն, պարտքը աճել է ոչ միայն պատերազմի ու համավարակի ժամանակ, այլև՝ հետագա տարիներին։ Նույնիսկ 2022-ին և դրան հաջորդող տարիներին, երբ Հայաստանը դարձավ տարանցիկ երկիր Արևմուտքի ու Ռուսաստանի առևտրի համար ու բարձր տնտեսական աճ գրանցեց, ՌԴ-ից հազարավոր տեղափոխվածների ընդունեց ու ճանապարհեց։

«Ընդհանուր տրամաբանությունը այսպիսին է՝ մենք պարտք ենք վերցնում, որպեսզի ներդրում կատարենք մեր ապագա զարգացման մեջ, որպեսզի հետագայում կարողանանք ավելացնել մեր եկամուտներն ավելի արագ, քան պարտքի հետ կապված ծախսերն են, քան պարտքը ինքնին»,- «Հետք»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Արդյոք Հայաստանը պարտքն ուղղել է զենքին ու քովիդը հաղթահարելուն, արդյոք պարտքի բեռը նվազել է, ինչպես հայտարարում են իշխանությունները։

Մեդալի երկու կողմում տարբեր թվեր են ու տարբեր մեկնաբանություններ

Հայաստանի պետական պարտքը ներքին ու արտաքին պարտքերի հանրագումարն է։

Այս տարվա հունվարի վերջի դրությամբ՝ Հայաստանի ընդհանուր պարտքի գրեթե կեսը արտաքին պարտքն է՝ 7.2 մլրդ դոլար, որից 6.7 մլրդ դոլարը կառավարության պարտքն է, մնացածը՝ ՀՀ կենտրոնական բանկինը։

Կառավարության արտաքին պարտքը մեծ մասամբ այն վարկերն են, որոնք Հայաստանը վերցնում է միջազգային կազմակերպություններից ու տարբեր երկրներից, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Ֆրանսիան, Ռուսաստանը և այլն։

Իսկ ներքին պարտքը այս պահին 7.4 մլրդ դոլար է կամ 2.8 տրիլիոն դրամ: Այդ գումարը պետությունը պարտք է քաղաքացիներին և իրավավաբական անձանց։ Նրանք պետական պարտատոմսեր են գնել, այսինքն՝ պարտք են տվել պետությանը՝ որոշ ժամանակ անց դրանք հավելյալ տոկոսներով հետ ստանալու պայմանով։

Կարևոր է նշել,  որ  պետական պարտքի ոչ մեծ հատվածը Կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ Կառավարության պարտքը։ Ֆինանսների նախարարությունը որոշել է Կենտրոնական բանկի պարտքը առանձնացնել և չներառել պետական պարտքի մեջ՝ ներկայացնելով դա որպես միջազգայնորեն ընդունված չափանիշ։ Իսկ իրականում, այդպես հաշվարկելով, պետական պարտքի չափը նվազում է։ 

Բայց քանի որ մինչ այդ Կենտրոնական բանկի պարտքը մշտապես հաշվարկվել է պետական պարտքի մեջ, մեր ներկայացրած գրաֆիկում այն ևս ներառված է։ Նույնիսկ, չներառելու դեպքում, պարտքի աճը չի մեղմանում։ 

Վերջին տարիներին ներքին պարտքը շատ ավելի արագ է աճում։ Պետությունը որոշել է, որ այդպես ավելի ապահով է. այն տրվում ու մարվում է հայկական դրամով և զերծ է արտարժույթի տատանումների ռիսկից։

2018-ից ի վեր ներքին պարտքն ավելացել է 6 մլրդ դոլարով, արտաքին պարտքը՝ 1.5 մլրդ դոլարով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները

Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները

Բաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել են, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվել են ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա...

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի

Սպիտակ տանն ավարտվել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։ «Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել։ Մենք նաև խոսեցինք դիվանագիտության մասին....

Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան

Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան: Այն մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։  Վարույթը...

Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում սկսել է հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը։ «Զելենսկու հետ հանդիպումը սկսվել է ժամը 9:47-ին (տեղական ժամանակով)», - հայտնել են ԱՄՆ...