Հայաստանի իշխանությունը հանեց Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը․ Ռոբերտ Քոչարյան

Ապր 29, 2025

Չեմ կարծում, որ հիմա իրատեսական է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու մասին խոսել, բայց անվտանգային երաշխիքներ նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայկական համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը։

«Դուք պատկերացրեք՝ ռուսական զորքն այնտեղ կանգնած էր, 2000 հոգի, անվտանգություն էին ապահովում և վատ չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, մինչև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա և ասում է՝ Արցախն ընդունում եմ Ադրբեջանի կազմում։ Ռուսների հետ չի էլ բանակցում, տեղակ էլ չի պահում։ Հասկանո՞ւմ եք, դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Այդպես չի լինում միջազգային հարաբերություններում։ Ըստ էության, իրենք դրանով Ռուսաստանի, որպես միջնորդի, աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ էս դուք, էն՝ Ղարաբաղը, Ադրբեջանը, գնացե՛ք իրար հետ բանակցեք։ Միջազգային հարաբերություններում այդպես չի լինում։ Այդ կարգի սխալները, ուղղակի, այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին են տալիս»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լևոնի, դահլիճից դուրս գալուց հետո, հավանաբար սմս-ների սիրահար գիքորը քպ-ին իջեցրեց ՖԱՍ հրամանը. Նարեկ Մանթաշյան

Լևոնի, դահլիճից դուրս գալուց հետո, հավանաբար սմս-ների սիրահար գիքորը քպ-ին իջեցրեց ՖԱՍ հրամանը. Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Օրը նշանավորվեց մի իրադարձությամբ. Լևոն Քոչարյանը ԱԺ քաղաքական ամբիոնից պատասխանեց (բավական կոռեկտ) իրենց վարքն ու բարքը աղավաղած ալեն և նիկոլ փանջունիներին: Այս երկուսը Քաջ Նազարական իքնավստահությամբ փորձում էին իրենց...

Բաքուն Եվրոպայում կրկին բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը

Բաքուն Եվրոպայում կրկին բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը

Ադրբեջանական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի շուրջ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ...

«Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի. Վահե Դավթյան

«Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի. Վահե Դավթյան

ներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. ««Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց ՛՛Մասրիկ-1՛՛ արդյունաբերական արևային էլեկտրակայանի շահագործման թույլտվության մասին։ 55 ՄՎտ...

ՔՊ-ում վաղուց ոչնչացվել է ինդիվիդուալիզմը և գերշխում է ԿՈԼԵԿՏԻՎ ՎԱԽԻ ԶԳԱՑՈւՄԸ. Միհրդատ Մադաթյան

ՔՊ-ում վաղուց ոչնչացվել է ինդիվիդուալիզմը և գերշխում է ԿՈԼԵԿՏԻՎ ՎԱԽԻ ԶԳԱՑՈւՄԸ. Միհրդատ Մադաթյան

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երկու խոսքով այսօրվա իրադարձության մասին՝ նախ ուզում եմ ասել RESPECT Levon Kocharyan: Այսպես ասեմ՝ ես բառ առ բառ նույնը կասեի, ընդ որում նույն հանգստությամբ (հայհոյանքը ներառած)։ Հակազդումը ակնհայտորեն հուշում էր այն...

Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ

Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ գործարկել է թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները կարող են շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ «Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035(Էլ․ փոստի հասցե՝...