Հայաստանի հանքարդյունաբերական ռեսուրսը՝ Ադրբեջանի թիրախում. քաղաքագետ

11 Մայիսի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ալիեւը երկու օր առաջ այցելել է Զանգելան, որտեղ արել է հայտարարություն, թե Հայաստանն իբրեւ թե արցախյան առաջին պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացրել է «էկոցիդ»:

Գործնականում, ադրբեջանական այս մեղադրանքների հանդեպ մենք թերեւս առավել անլուրջ ու հանգիստ ենք, քան պետք է կամ կարելի է: Ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը այսպես կոչված Cop29-ի օրերին 500 միլիոն դոլար հատկացրեց բնապահպանական միջազգային հիմնադրամ ստեղծելու համար, որը պետք է զբաղվի ռեգիոնալ միջավայրով:

Ադրբեջանը հենց այնպես, պահի համար չի հատկացնի կես միլիարդ դոլար: Դա Բաքվի երկարաժամկետ «բնապահպանական ագրեսիայի» գործիք է լինելու, որը Հայաստանի դեմ կիրառելու են ոչ միայն արցախյան թեմայով, այլ նաեւ հենց Հայաստանին անմիջականորեն առնչվող հարցերով: Ես պարբերաբար ահազանգում եմ, դեռ 2024 թվականից, որ Հայաստանի հանքարդյունաբերական ռեսուրսը լինելու է Ադրբեջանի երկարաժամկետ թիրախում:

Այստեղ Հայաստանն ունենալու է բավականին հիբրիդային մարտահրավերների ամբողջություն: Եվ հարց է առաջանում, Երեւանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները, օրինակ այդ ռեսուրսների մասով «փայ» առաջարկելով Ադրբեջանին»:

Նմանատիպ նյութեր

Իշխանությունները հերթական անգամ փակել են Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ-ը. «Փաստինֆո»

Իշխանությունները հերթական անգամ փակել են Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ-ը. «Փաստինֆո»

Իշխանությունները հերթական անգամ փակել են Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ-ը։ Այսօր նա ցանկացել է իրագործել նախապես պլանավորած ուղեւորությունը, սակայն օդանավակայանում պարզվել է, որ երկրից դուրս գալ չի կարող։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ...

Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ արձանագրումներ են կատարել. Լիլիթ Գալստյան

Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ արձանագրումներ են կատարել. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ,  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ /ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ/ նախնական եզրակացությունը մի շարք ուշագրավ արձանագրումներ է կատարել։ Բնականաբար, զեկույցը կարող էր առավել...

27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ քվեներն ավելացավ

27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ քվեներն ավելացավ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը սկսվել է, ծրարները բացելուց հետո պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ: «Ազատության» փոխանցմամբ՝  Կենտրոնական...

Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է. քաղաքագետ

Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ի սեր Աստծո, կամ ավելի շուտ՝ ի սեր հանրության, մի ասեք միայն, թե՝ ընդդիմության մանդատները չվերցնելով, Նիկոլ Փաշինյանն ապալեգիտիմանում է: Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում՝ այստեղ կարող են լինել...

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների սկանավորված քաղվածքները

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների սկանավորված քաղվածքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։ Հրապարակվել են բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության...