Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին լուրերը

Ապր 9, 2025

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի կուտակման մասին լուրերը։

Վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կուտակումների և տեղաշարժերի մասին:

«Արտաքին հետախուզության ծառայության կողմից հավաքվող տեղեկությունները գաղտնագրված են և, ըստ այդմ, իրավունք չունենք Ձեզ դրանք տրամադրել»,- նշված է  «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցման` ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանի տրամադրած պատասխանում։

ԱՀԾ-ում առաջարկել են հետևել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններին։

Գրավոր հարցմամբ լրատվամիջոցը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է ծառայությունը գնահատում Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների հավանականությունը այս և մոտակա ամիսների ընթացքում։ ԱՀԾ-ում այս հարցին ևս չեն պատասխանել։

Նմանատիպ նյութեր

Դանակահարություն՝ Վայոց Ձերում․ 22-ամյա քաղաքացին հարվածներ է հասցրել 43-ամյա տղամարդուն

Դանակահարություն՝ Վայոց Ձերում․ 22-ամյա քաղաքացին հարվածներ է հասցրել 43-ամյա տղամարդուն

Երեկ՝ մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի...

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ...

Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կայցելի Ադրբեջան: Նա Բաքու կմեկնի նախարարների կաբինետի նիստից հետո, որն այսօր տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, գրում է TRT Haber-ը։ Այցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության...

Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան

Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում՝ իրականությունը ստով քողարկելով։ Այս իշխանությունը տեղեկատվական գիբրիդային պատերազմ է սկսել՝ գործի դնելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին, որը,...

ՄԻՊ ինստիտուտը դարձել է իշխանության կամակատար, կորցրել է անկախության էությունը. Արսեն Բաբայան

ՄԻՊ ինստիտուտը դարձել է իշխանության կամակատար, կորցրել է անկախության էությունը. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը. համակարգային անկման փուլում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը գտնվում է խորքային ճգնաժամի մեջ։ Այդ ճգնաժամը միայն իրավական չի, այլ՝...