Հայաստանը այլևս չի կարող շարունակել սահել դեպի հուսահատություն․ Վարդան Օսկանյան

Մրտ 27, 2025

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Ազգային ժողովում՝ նշանավորված անկայուն պահվածքով և սպառնալից հայտարարություններով նախկին նախագահների հասցեին, համոզմունքի արտահայտություն չէր, այլ՝ անկման մեջ գտնվող մարդու հոգեկան փլուզում։ Իսկ այսօր, Գյումրու ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների, նրանց հարազատների և կողմնակիցների նկատմամբ սկսված ձերբակալությունների և ահաբեկման ալիքը պարզապես հաստատում է այն, ինչ ամբողջ Հայաստանը վաղուց գիտի. Փաշինյանը այլևս ի վիճակի չէ ղեկավարելու։ Նա պարզապես ձախողված առաջնորդ չէ,  նա ազգային բեռ է։ Նրա շարունակական ներկայությունը իշխանության ղեկին սպառնալիք է Հայաստանի անվտանգության, ժողովրդավարության և արժանապատվության համար։

Յոթ տարի առաջ ժողովրդի հույսի ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը դարձել է ազգային կործանման ճարտարապետ։ Նրա ռազմավարական կուրությունը, քաղաքական անփորձությունը և պատասխանատվություն ստանձնելու մերժումը Հայաստանին տարել են պատմական պարտությունների և մեկուսացման դարաշրջան։ Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստը, ավելի քան 120,000 հայերի տեղահանումը, հազարավոր երիտասարդ զինվորների զոհվելը՝ սա ճակատագրի հեգնանք չէ, այլ նրա անպատասխանատու որոշումների և ձախողված առաջնորդության ուղիղ ու ողբերգական հետևանքներն են։

Դեռ ավելին՝ Փաշինյանը ոչ միայն չի պաշտպանել Հայաստանի շահերը, այլև ակտիվորեն խաթարել է դրանք։ Այսօր նա միակ խոչընդոտն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը միջազգային օրակարգ բերելու ճանապարհին։ Թեև համաշխարհային հանրությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս հիմնարար հարցին, Փաշինյանի անգործությունը և հավանաբար նաև՝ լուռ հակազդեցությունը շարունակում են ջնջել հայկական պահանջները դիվանագիտական քարտեզից։

Հայաստանի ինքնիշխանությունն սկսել է քայքայվել նրա օրոք։ Հայ պատանդները դեռ Ադրբեջանի բանտերում են, միջազգային ճանաչում ունեցող հայկական տարածքներ են փաստացիորեն զիջվել, իսկ նոր զիջումներն արդեն հորիզոնում են։ Միևնույն ժամանակ, երկրի արտաքին քաղաքականությունը վերածվել է մոլորված խաղի ու վտանգավոր զիջողականության։ Եթե թույլ տրվի, Փաշինյանը մինչև վերջ կավարտի հայկական պետականության ապամոնտաժումը։

Բայց նույնքան դատապարտելի է նրա ներքին կառավարման ձախողումը։ Նա հիմա իշխում է վախի, ճնշման և պետական քարոզչության միջոցով։ Նա պետության հիմնարկները դարձրել է զենք ընդդիմախոսների դեմ, բռնագրավել է դատական համակարգը, ահաբեկել է այլախոհներին ու իրական քաղաքացիական հասարակությանը։ Նրա օրոք կոռուպցիան դարձել է նորմ, պետական ռեսուրսները հոսում են հավատարիմների գրպանները, իսկ սովորական հայաստանցիները թողնված են հիասթափության ու աղքատության մեջ։ Նա Հայաստանը դեռ թույլ ժողովրդավարությունից վերածել է ավտոկրատիայի՝ պատրանքային լեգիտիմության քողի տակ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդամենը 10 տոկոս հայաստանցիներ դեռ աջակցում են Փաշինյանին։ Մարդ, ով չունի ժողովրդավարական մանդատ, ով կառչել է իշխանությունից ոչ թե իր կարողություններով, այլ ճնշմամբ, չի կարող խոսել մի ազգի անունից, որին ինքն է խայտառակել ու վտանգի ենթարկել։ Նրա իշխանությունն այսօր պահվում է ոչ թե ժողովրդի կամքով, այլ՝ ճնշման, ահաբեկման ու կեղծիքի ցինիկ մեքենայությամբ։

Եվ ամենադատապարտելին  նրա վերաշարադրված հռետորաբանությունն է Հայոց ցեղասպանության շուրջ։ Ցանկացած հայ առաջնորդի կողմից մեր ժողովրդի ողբերգությունը աղավաղելը աններելի է։ Դա հիշողության պղծում է, ցինիկ քաղաքական հաշվարկ, որը ցույց է տալիս, թե որքան հեռու է պատրաստ Փաշինյանը գնալ՝ իշխանությունը պահպանելու համար, նույնիսկ եթե դա տեղի ունենա մեր պատմության ու ինքնության հաշվին։ Եթե նա պատրաստ է այդքան զոհողության, էլ ինչին է նա պատրաստ հրաժարվելու համար։

Նիկոլ Փաշինյանի ժամանակը սպառվել է։ Հայաստանը այլևս չի կարող շարունակել սահել դեպի հուսահատություն, պառակտում և պարտություն։ Երկիրը արժանի է առաջնորդի, ով միավորում է, այլ ոչ թե բաժանում։ Ով պաշտպանում է նրա ինքնիշխանությունը, այլ ոչ թե հանձնում։ Ով հիշում ու պատվում է անցյալը, այլ ոչ թե վերաշարադրում հարմարության համար։ Հայաստանի գոյության, ժողովրդավարության և արժանապատվության համար՝ Փաշինյանը պետք է հեռանա»։

Կառավարության բոլոր ծրագրերը միտված են վերացնելու «Արցախ» եզրույթի գոյությունը. Մետաքսե Հակոբյան

Էն իրավիճակում, որ գտնվում են արցախցիները, փոխանակ Հայաստանում հենց իշխանությունների կողմից ընկալվեն որպես սիրտ ու հոգի, հակառակը՝ դիտարկվում են որպես սոցիալական ծրագրերի մատերիալ: Այս մասին կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի...

Գյումրիում չարաշահվել է վարչական ռեսուրսը. Մարիամ Հովեյան

Գյումրիում նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրել ենք, որ իշխող ուժի թեկնածուն մեծ աջակցություն է ստացել կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից, իշխող թիմից և ունեցել է անարդարացի առաջընթաց, անարդարացի առավելություն մյուս...

Ինքն ուզում է մեզ վախեցնի, բայց ինքը պետք է վախենա. Արա Աբրահամյան

«Իհարկե, ինքն ուզում է, որ մեզ վախեցնի, ուզում է, որ ես վախենամ, բոլորը վախենան։ Գրում են՝ Աբրահամյանին 3-10 ժամ պահել են, թե եկել եմ թալանելու, 17 մլրդ եմ թալանել, հազար ու մի բան, բայց ինքը պետք է վախենա»,- այս մասին մամուլի ասուլիսում...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Վարդան Ղուկասյանի մամուլի ասուլիսը

  Գյումրիում ընտրություններից հետո մամուլի ասուլիսով է հանդես գալիս Վարդան Ղուկասյանը։ Հիշեցնենք, որ համաձայն մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների՝ Ավագանիում տեղ կունենան մասնակից 9 ուժից...

Կտրել ենք կառավարության շենքը շրջապատող 59 թեղիները, տեղը տնկել ենք 82 կատալպա. Բեգոյան

Կտրել ենք կառավարության շենքը շրջապատող 59 թեղիները, տեղը տնկել ենք 82 կատալպա. Բեգոյան

Պարոն Բեգոյան, ասում են, որ դուք ծառեր եք կտրում և սակուռաներ եք տնկում ամենուրեք: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի...

Որտեղ է Մարտուն Գրիգորյանը՝ նրա տեղը հայտնի չէ. Հրապարակ

Որտեղ է Մարտուն Գրիգորյանը՝ նրա տեղը հայտնի չէ. Հրապարակ

Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո մարդիկ շունչը պահած սպասում են Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ եթե միանա Վարդան Ղուկասյանին, կհաղթի ընդդիմությունը, չմիանա՝ ՔՊ-ն: «Հրապարակի» լրագրողն այս պահին Մարտուն Գրիգորյանի շտաբում է։ Լրատվամիջոցի նկարահանող խումբը...

Իրեն ամեն ինչ ներվելու է, բացի երեկվա բլթոցից, որ 2026-ին իրենք իշխանությունը տալու են. Տիգրան Քոչարյան

Իրեն ամեն ինչ ներվելու է, բացի երեկվա բլթոցից, որ 2026-ին իրենք իշխանությունը տալու են. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է. «Քանի դեռ սպասում ենք Մարտուն Գրիգորյանի հայտարարւոյթնաը անդրադառնամ Վիլեն Գաբրիելյանի պահվածքին: Ասեմ ձեզ, ինքը ՔՊ-ի լյուբիմչիկն ա, ու իրեն ամեն ինչ ներվելու ա: Քֆուրը, ալկոգոլիզմը, այլանդակ պահվածքը: Բացի երեկվա բլթոցից, որ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Ակցիա սոցապնախարարության դիմաց՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար

Ակցիա է տեղի ունենում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև։ Կազմակերպել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Ներկայացվելու են արցախցիներին վերաբերող սոցիալական բնույթի ծրագրերի վերաբերյալ...

term_id; } $args = [ 'tag__in' => $tag_ids, 'post__not_in' => [get_the_ID()], 'posts_per_page' => 4, // Change the number of related posts 'orderby' => 'rand' // Show random related posts ]; $related_posts = new WP_Query($args); if ($related_posts->have_posts()) { echo '

Related Posts

'; wp_reset_postdata(); } } ?>