Հայ ժողովրդին խաբելու տարբերակը կարող է այլևս չաշխատել, ինքը՝ աթոռազրկվել. Վահե Սարգսյան

20 Մարտի, 2025

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ո՞ւմ պարզ չէր այս ողբերգության ընթացքն ու արդյունքը՝ պատերազմը…

Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է: Ադրբեջանը կոնկրետ պատերազմի անոնս է անում: Նիկոլ Փաշինյանը դրա դիմաց պարբերաբար Ալիևին իրեն հատուկ ամենանվաստացուցիչ կերպով հայերեն ու անգլերեն հիշեցնում է՝ պատրաստ է ստորագրելու, միակողմանի ստորագրելու, սկսելու ստորագրման գործընթացը: Պատերազմի «կանխման» օրվա միակ գործիքը, լծակը կամ բանակցության միակ խաղաքարտը՝ ծաղրածուի այն փայտիկը, այն կոտրած տաշտակը, որը մնացել է Նիկոլ Փաշինյանի մոտ: 

Հայ մարդը հետ է նայում՝ ի՞նչ ունենք. հանձնված Արցախ, թշնամու նշանառության տակ գտնվող Կապան ու Սյունիք, Ջերմուկ ու Վայոց Ձոր, Վարդենիս ու Գեղարքունիք, Կիրանց ու Տավուշ, և այդ տեղերից հարվածն այլևս լինելու է կործանարար ու վերջնական:

Ի դեպ. Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է ոչ թե նրա համար, որ ամեն ինչ զիջել է, բայց արդյունքը կրկին պատերազմն է, այլ նրա համար, որ դեպի Երևան ձգվող զիջումներն այլևս վտանգավոր են, վտանգավոր՝ ոչ թե երկրի, պետականության, հայ ժողովրդի համար, այլ…. սեփական աթոռի համար: Հայ ժողովրդին խաբելու տարբերակը կարող է այլևս չաշխատել, ինքը՝ աթոռազրկվել, հետևաբար, ազատազարկվել ցմահ:

Հայ մարդը պարզ հարց է տալիս՝ Նիկոլ Փաշինյան, եթե արդյունքը կրկին պատերազմն էր, ապա ինչո՞ւ արիր այս ամենը, ինչո՞ւ խաբեցիր մեզ, ինչո՞ւ արարեցիր այս մեծագույն ողբերգությունը, և դեռ շարունակում ես գլուխդ պատեպատ տալով՝ խելագարի նման գոռալ, ճչալ, արժանապատիվ հայի վրայով անցնելով, գլուխը ջարդելով՝ հանձնել ու հանձնել:

Ինչո՞ւ… Պատասխան չկա, պատասխանը կարող է լինել Հուդայի հերթական և վերջին ներողությունը՝ ողբերգության ավարտին»:

Նմանատիպ նյութեր

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Առաջարկում եմ ֆակտչեքինգով զբաղվող իշխանամերձ կառույցներին կամավոր սկզբունքներով բացահայտել իշխանական այսօրվա մանիպուլացիաները։ Փաստացի այս "մասկի-շոուն" դեռ երկու օր առաջ (շաբաթ օրը) արդեն ցուցադրվել էր Հ1-ին պատկանող...

Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացողությունը. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով «Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացումը: Այսօր իր...

Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ. «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին

Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ. «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի...

Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է...

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ.  Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ. Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ, այս մասին գրել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի և սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու...