«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանան հաղթեց Եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը»․ Արա Զոհրաբյան

Մրտ 15, 2025

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է.

«ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՔԱՀԱՆԱՆ ՀԱՂԹԵՑ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

Ինչպես գիտեք, Եհովայի վկաները` (1) բանակում չեն ծառայում, քանի որ գտնում են, որ զենք վերցնելը մեղք է, (2) դեմ են և չեն ընդունում արյան փոխներարկումը՝ որպես բժշկություն մեջ կիրառվող միջոց, (3) ազգության հիմքով թշնամիներ ճանաչելու գաղափարը չեն կիսում, (4) Եհովայի վկաների մոտեցումը «հայրենիք» հասկացությանը ևս որոշակիորեն տարբերվում է, ըստ նրանց հայրենիքն այն տարածքն է, որտեղ ապրում են, և գալու է ժամանակ, որ սահմաններ չեն լինելու։

2023թ աշնանը Արցախից արցախցիների բռնի տեղահանմանը հաջորդող ժամանակահատվածում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա Տեր Զարեհ Աշուրյանը Եհովայի վկաներ հանդիսացող մի քանիսին էր մոտեցել և վերը հիշյալ թեմաների հետ կապված հարցեր էր ուղղել: Այդ օրվա միջադեպի առիթով Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը և մի խումբ Եհովայի վկաներ հայց էին ներկայացրել դատարան պահանջելով Տեր Զարեհ Աշուրյանից՝ բռնագանձել գումարներ և պարտադրել ներողություն խնդրել և հերքում հրապարակել:

14.03.2025 թվականին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ վճիռ է կայացրել (գործ թիվ ԱՎԴ/14370/02/23) հայցը մերժելու մասին:

Դատարանը հաշվի առնելով նաև կողմերի կարգավիճակը, անձերը, պատերազմական իրադարձությունները և Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին սպառնացող վտանգները (հանրահայտ փաստեր), գտել է, որ այդ որակումները, գուցե ոչ հաճելի, ոչ ընդունելի և նաև մասամբ կոպիտ են, սակայն զրպարտելու կամ վիրավորելու նպատակով և դիտավորությամբ ասված չեն եղել։ Ընդ որում, Դատարանի համոզմամբ, արտահայտությունները անելու դիտավորությունը միջին վիճակագրական հայ մարդու կողմից ևս օբյեկտիվորեն կարող է ընկալվել որպես քննադատություն՝ երկրում տիրող իրավիճակով, հրամայականներով, կրոնական տարբերություններով (քահանա և կրոնական այլ կազմակերպության ներկայացուցիչներ) պայմանավորված, սակայն ոչ վիրավորանք և/կամ զրպարտություն։ Հետևաբար՝ ժողովրդավարական հասարակությունում, ինչպեսին է Հայաստանի Հանրապետության հասարակությունը, չի կարող խոսքի ազատությունը անհամաչափ սահմանափակման ենթարկվել միայն այն բանի համար, որ որևէ անձի համար իր վերաբերյալ արտահայտված կարծիքը, քննադատությունը ոչ հաճելի է և գուցե նաև կոպիտ»:

 

 

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ արgախgիների դեմ ատելnւթյան խոսք տարածելու վերաբերյալ

Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ արgախgիների դեմ ատելnւթյան խոսք տարածելու վերաբերյալ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ապրիլի 21-ին պաշտոնական գրությամբ՝ որպես հաղորդում հանցադործության մասին, դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, xosnak.am լրատվականի և նրա կողմից վարվող ֆեյսբուքյան էջում Արցախահայության դեմ ակնհայտ...

Հզոր պայթյուն՝ իրանական Բանդար Աբբաս նավահանգստում․ հարյուրավոր զոհեր կան

Հզոր պայթյուն՝ իրանական Բանդար Աբբաս նավահանգստում․ հարյուրավոր զոհեր կան

Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բռնկման հետևանքով։  Fars լրատվական գործակալության համաձայն, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ...

44-օրյա պատերազմի ժամանակ 2,4 մլն հայի անձնական տվյալների արտահոսք է եղել․ Արթուր Միքայելյան

Մեր երկրում ինտերնետ շահումով խաղերի ոլորտը չի վերահսկվել ոչ մի ձևով․ Ընկերությունները արել են այն, ինչ ուզում են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրավախախտումների բացահայտմանը նվիրված մամուլի ասուլիսի...

Յուրաքանչյուր 1 ժամում Հայաստանում մոտ 2 մլն դոլարի խաղադրույք է դրվել. Արթուր Միքայլելյան

«Իմ աչքից չվրիպեց, որ դեկտեմբեր ամսին 2023թ. ունեցել ենք 6,3 տրիլիոն դրամ շրջանառություն այդ ոլորտում, ինչն անբնական է թվում: Դրանից հետո փորձեցի ավելի խորը մտնել այդ ոլորտի մեջ: Թեման ինքն իրենով հետաքրքիր էր ոչ միայն խաղային ոլորտում,...

Թրամփն ու Զելենսկին առանձնազրույց են ունեցել Հռոմի պապի հուղարկավորությունից առաջ

Թրամփն ու Զելենսկին առանձնազրույց են ունեցել Հռոմի պապի հուղարկավորությունից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի պապի հուղարկավորությունից առաջ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է Sky News-ը՝ հղում կատարելով Վատիկանի աղբյուրներին։ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները «շատ արդյունավետ զրույց են ունեցել» և պայմանավորվել են հետագա...