Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը

Ապր 20, 2025

Սուրբ Հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Սուրբ Հարության տոնը քրիստոնյա աշխարհի մեծագույն իրադարձություններից մեկն է:

Քրիստոս խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ, որպեսզի խորտակվի անխուսափելի մահվան իշխանությունը: Եվ այսօր Քրիստոս, հարություն առնելով մեռելներից, Իր հետ հարություն տվեց նաև մեզ, որ մեղքերի ու մահվան մեջ էինք:

Հարության շնորհիվ մենք հասկացանք, թե որն է մարդկային կյանքի նպատակը: Մահը, լինելով վախճանը երկրավոր կյանքի, դառնում է սկիզբը՝ երկնավոր կյանքի:

Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:

Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ:

Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Սուրբ Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Ս. Հարության  տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։

Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

Այսօր Սուրբ Հարության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ժամը 10:30-ին:

 

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետին

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի...

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Ռուսական կողմի հրավերով ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովը...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ն առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում...

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Եթե փոխզիջումներ չկան, դա բանակցություն չէ, պարտադրանք է, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Երբ Ադրբեջանը...

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուս ժողովրդի ուկրաինական հատվածի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է», - ընդգծել է նա: Պուտինը նաև հավելել է, որ...