Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից․ «Հրապարակ»

20 Մայիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ․ հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Իսկ մայիսի 14-ին Բերդ համայնքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա լինելու համար Մելիքյանին ազատել են պաշտոնից։

Մելիքյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ «Ուժեղ Հայաստանի» հավաքին ներկա լինելու համար են իրեն պաշտոնից ազատել, ասաց ճիշտ չէ, ինքն ավելի շուտ է աշխատանքից ազատվել: Ե՞րբ։ «Վաղուց»։ Խնդրեցինք օրը նշել, ասաց «չեմ հիշում»։

Նրա խոսելու տոնից կարելի էր ենթադրել, որ վախեցած է, կաշկանդված։ Զանգահարեցինք Այգեձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Ծաղկյանին, հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է աշխատանքից ազատվել Արթուր Մելիքյանը։ Պատասխանեց՝ մայիսի 14-ին, եւ հավելեց, որ վարչատնտեսական մասի համակարգողին մարզպետն է նշանակում եւ ազատում, ինքը չգիտի, թե ինչու են պաշտոնից ազատել։

Նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 8-ից արձակուրդ է վերցրել, նրան փոխարինում է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը:

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են մարզպետի եւ նրան փոխարինողի որոշումները։ Մարզպետարանի կայքում մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Ն․ Ղուշչյանի միակ եւ վերջին որոշումը հրապարակված է մայիսի 11-ի ամսաթվով, կայքում Ա․ Մելիքյանին աշխատանքից ազատելու որոշում չկա։ Մինչդեռ պաշտոնական որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից։

Նմանատիպ նյութեր

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից։  Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներից մեկում՝ Foreign Policy-ում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը՝ ստորև. Արդյոք...

Գյումրին ազատվելու է տնակներից, սկսած գործը նորից վերջացնելու է նախագահը․ Կարեն Սիմոնյան

  «Մեզանից յուրաքանչյուրը դեմ է այս իշխանության վարած քաղաքականությանը, որովհետև իրենք սերմանում են անհայրենիքություն, անթասիբություն։ Իրենց յուրաքանչյուր խոսք ի վնաս Հայաստանի և ի վնաս հայի տեսակի է։ Հայաստանը կիշխանազրկենք իրենց...

Փաշինյանը խոստանում է ընտրվելու դեպքում դարձյալ բիզնես խլել

Փաշինյանը խոստանում է ընտրվելու դեպքում դարձյալ բիզնես խլել

Շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդում է, թե «Գուլոյան–Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է», և ՀՀ...

ԱՄՆ սենատն առաջին անգամ հավանություն է տվել Իրանի հետ պատերազմի դադարեցման մասին օրինագծին

ԱՄՆ սենատն առաջին անգամ հավանություն է տվել Իրանի հետ պատերազմի դադարեցման մասին օրինագծին

ԱՄՆ սենատն առաջին անգամ հավանություն է տվել Իրանի հետ պատերազմի դադարեցման մասին օրինագծին․ մինչ այդ փաստաթուղթն ընդունելու նախորդ յոթ փորձերը ձախողվել էին։ Այժմ Դոնալդ Թրամփը պարտավոր է Կոնգրեսի հետ համաձայնեցնել ցանկացած ռազմական գործողություն։...

Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. «Հետք»

Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. «Հետք»

Ապրիլի 29-ին Աղվերանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ 3 ուղեցույցների նախագծերի տեքստերը: Կողմերը պայմանավորվել էին, որ կդիմեն...