Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Ապր 18, 2025

ԿԳՄՍՆ-ից հայտնում են․

«ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ հատկացվել է 3118 տեղ, որից 2118-ը՝ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, իսկ մնացածը՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում ընդունելությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվող նպատակային ընդունելությանը և այլն:

Նշված 2118 տեղից 1273-ը (շուրջ 61%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին: Նույն ոլորտի համար նախորդ ուստարում նախատեսվել էր պետական պատվերով հաստատված 2096 տեղից 1264-ը, որը ևս կազմում է ընդհանուր տեղերի 61%-ը:

Հաշվի առնելով 2024-2025 ընդունելության մրցույթի արդյունքները՝ հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2025-2026 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 10 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը։ Համաձայն որոշման՝ վճարովի տեղերն առաջիկայում կհաստատվի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաշվի առնելով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:

2025-2026 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության տեղերը նախագծվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը և պետության համար առաջնային կարևորություն ունեցող ոլորտներում համապատասխան որակավորմամբ մասնագետների ապահովումը»։

 

Նմանատիպ նյութեր

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը, ցուցմունք են տվել «տուժողները»

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը, ցուցմունք են տվել «տուժողները»

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունը, որը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, ինչպիսիք են՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական...

Սա հիշեցում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ. Մետաքսե Հակոբյան

Սա հիշեցում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. « Երբ Արցախում էի… Ես գործընկերներ ու ընկերներ ունեի Հայաստանի տարբեր քաղաքներից՝ քաղաքական դաշտի գրեթե բոլոր հատվածներից։ Նրանք հաճախ էին գալիս Արցախ՝ ոչ միայն պաշտոնական գործերով, այլև մարդասիրական,...

Գյումրիում մանդատագողությունը կանխվեց․ Արսեն Բաբայան

Գյումրիում մանդատագողությունը կանխվեց․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է այսօր Գյումրիում ծավալված իրադարձություններին։ Ինչպես արդեն հաղորդել ենք՝ ԸԸՀ-ն չէր շտապում դադարեցնել «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները և նրա մանդատն, ըստ օրենքի, փոխանցել նույն դաշինքի հաջորդ համարին՝...

Ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Զախարովա

Ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կազմակերպված ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին վերագրեց արևմտյան ու բրյուսելյան «методичка»-ների կիրառումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նախօրեի...

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրող

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրող

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել հողատերերին պետբյուջեից փոխհատուցելու մասին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ՀՀ կառավարության...