Հանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը

Ապր 4, 2025

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ։

Հատկանշական է, որ համերգը բարեգործական է․ ստացված ողջ հասույթն ուղղվելու է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը: Համերգը կայանալու է ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերը հասանելի են այստեղ։ Ամերիաբանկը միացել է «Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» բարեգործական համերգի նախաձեռնությանը՝ որպես գլխավոր հովանավոր։

Համերգային ծրագրում ներառված է 16 ստեղծագործություն՝ սիմֆոնիկ նվագախմբի և էլեկտրական կիթառի համար։

Մասնավորապես, սիմֆոնիկ մեկնաբանությամբ կներկայացվեն The Beatles, Queen, Pink Floyd, Deep Purple, Scorpions, Led Zeppelin, System of a Down և այլ խմբերի հանրահայտ կատարումները։

Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, մենակատար՝ Վարդան Գաբոյան (կիթառ)։

Նմանատիպ նյութեր

Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել․ ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ

Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել․ ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ

Այսօր կայացել է Արցախի Ազգային ժողովի նիստ, ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը։ Այս մասին News.am–իհետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Խոսքը տարբեր, ոչ...

Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները

Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Ասադովին Ադրբեջանի կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը...

Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը

Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը

Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը: Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ծառայողական փաստաթղթերը։ Դրանց համաձայն՝ գալիք ֆինանսական տարում Պետդեպարտամենտի բյուջեն կարող է...

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կրկնել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու և հայ գերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի արտգործնախարարի միտքը։ «Այժմ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել և ազատ արձակել կամայականորեն...

Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է. Հուլուսի Աքար

Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է. Հուլուսի Աքար

Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ այս մասին Թուրքիայի Միլի Մեջլիսում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ,...