Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ Աղազարյանի դեմ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է

Ապր 10, 2025

Հակակոռուպցիոն կոմիտեն հաաղորդագրություն է տարածել նախկինում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական վարույթով զարգացումների վերաբերյալ՝  նշելով, որ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է,  վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Հաղոդագրությունում, մասնավորապես, նշված է․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացն սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան»:

Նմանատիպ նյութեր

Արցախի ներկայացուցչության շենքը անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը. «Փաստինֆո»

Արցախի ներկայացուցչության շենքը անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը. «Փաստինֆո»

Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն, ըստ էության, Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ «Փաստինֆոյի» տեղեկություններով, դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար...

Հայաստանի իշխանությունը հանեց Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը․ Ռոբերտ Քոչարյան

Չեմ կարծում, որ հիմա իրատեսական է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու մասին խոսել, բայց անվտանգային երաշխիքներ նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով,...

Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. Հայտարարություն

Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. Հայտարարություն

Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Հիշեցնենք՝  ԱԺ պաշտպանության և...

Չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր․ Ռոբերտ Քոչարյան

Երևի չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով իր կառավարության ընթացքում եղած թերացումների մասին։ «Այդպես չի լինում, հատկապես, երբ մի քանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ո՞վ և ինչո՞ւ է սպառնացել Արթուր Չախոյանին և Մեսրոպ Մանուկյանին

Տեղի է ունենում Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի մամուլի ասուլիսը՝ ովքեր մասնրամասներ են հայտնում իրենց հասցեին հնչեցված սպառնալիքների մասին: Ավելի վաղ Չախոյանը գրել էր. «Թալանը բացահայտող...