Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու. «Ժողովուրդ»

Մրտ 15, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում շատ բուռն է լինելու, քանի որ հայրենի Կառավարության անդամները ԱԺ են գնալու: Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից ԱԺ տարբեր հանձնաժողովներում հայրենի Կառավարության ներկայացուցիչները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց:

Մենք տեղեկացանք, որ երկուշաբթի օրը խորհրդարանում կլինեն՝

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը,
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ու ողջ շաբաթվա ընթացքում Կառավարության անդամները օրենսդիրում են լինելու: Ի դեպ, ուժային կառույցները ևս խորհրդարան կգնան` մարտի 21-ին իրենց գերատեսչության մասին զեկույցները ներկայացնելու համար:
ԱԺ-ում կլինեն`
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը
ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը
ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը:
Մի խոսքով, թեժ օրեր են սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում ԱԺ-ում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կարապետյանի կալանավորումը ՀՀ արժեքներին հակասող Փաշինյանի քաղաքականությունն է․ Լիբանանի պատգամավոր

Կարապետյանի կալանավորումը ՀՀ արժեքներին հակասող Փաշինյանի քաղաքականությունն է․ Լիբանանի պատգամավոր

Գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը Հայաստանի բոլոր ազգային արժեքներին հակասող Փաշինյանի քաղաքականության արդյունքն է, կարծում է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Ագոպ Բաքրադոնյանը։ Նա նշել է, որ եկեղեցու և նրան սատարողների վրա հարձակումները հայ-  ռուսական...

Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում. Վարդան Ոսկանյան

Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային է անդրադարձել․ «Կասկած չկա, որ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում և հրամցվում էր «ռեժիմի փոփոխություն» փաթեթավորմամբ։...

Սամվել Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք. հայտարարություն

Սամվել Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք. հայտարարություն

«Ռիո մոլի» հայտարարությունը․ «Տարիներ շարունակ Սամվել Կարապետյանի անունը հնչել է ոչ միայն որպես խոշոր գործարարի, այլ որպես անհատի, ով ապրում ու գործում է հայ մարդու, հայ ընտանիքի և հայրենիքի համար, անհատ, ով շարունակական ազգանպաստ գործունեություն է իրականացնում...

Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալյածյալի ու զոհի կարգավիճակով. Իշխան Սաղաթելյան

Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալյածյալի ու զոհի կարգավիճակով. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․ «Այլասերված տականքների իշխանության պայմաններում դժվար է քաղաքական խոսք ասել, այդուհանդերձ, կա մի հարցադրում, որին պետք է պատասխանել։ Ի վերջո, ինչո՞ւ են սա անում, ո՞րն է սրա նպատակը։...

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական շինծու դատավարությունը

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական շինծու դատավարությունը

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արցախի նախկին պետնախարարը և նրա փաստաբանն այսօր կրկին միջնորդություն են ներկայացրել դատավորներին բացարկ հայտնելու՝ նրանց սուբյեկտիվության...