Գյումրու ընտրություններում ընդդիմադիրներին ճնշելու համար ներգրավված են իրավապահներ․ ՊԶՄԿ

Մրտ 27, 2025

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հայտնում է․

«ԱՀԱԶԱՆԳ․ Արձանագրում ենք Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին իրավապահ մարմինների ներգրավածությունը՝ ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու նպատակով:

Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից:

«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության, ինչի արդյունքում՝ վերջինս ստիպված է եղել ընդհատել նախընտրական քարոզչությունը Գյումրիում և մեկնել Երևան:

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները խուզարկություն են մեկնարկել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրասենյակում և թեկնածուի՝ Արա Ոսկանյանի բնակարանում, գրասենյակի աշխատակիցներ են բերման ենթարվել Երևան և փաստաբանի մուտքը խոչընդոտում են վստահորդի մոտ։

Ընդգծենք, որ այս ուժն այսօր՝ մարտի 27-ին, նախատեսել էր աջակիների հավաք՝ նախընտրական քարոզչության շրջանակներում:

Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինիք գրասենյակներում։

Բացի այդ, ըստ մամուլի և քաղաքացիների ահազանգերի՝ ոստիկանության բաժիններ են հրավիրվում ընդդիրմադիր թեկնածուների աջակիցները:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանի եղբայր, Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետն է, ով իր հերթին համակարգում է ընդդիրմադիր ուժերի թեկնածուների և աջակիցների նկատմամբ ճնշումները։

ՀՀ-ում ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Եթե անգամ իրավապահ մարմինները հայտնաբերում են հանցագործության հատկանիշներ, նրանց միջամտությունը ՉՊԵՏՔ է պարունակի պատժիչ տարրեր և ներազդի կամ սահմանափակի ընտրություններին մասնակցող ուժի կամ գործչի քարոզչության վրա:

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն՝ ներազդելով քաղաքացիների հիմնարար ընտրական իրավունքի իրականացման վրա:

ՊԶՄԿ համահիմնադիր՝ Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելություն»:

Նմանատիպ նյութեր

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ Փեզեշքիան

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ Փեզեշքիան

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնալիքների ներքո։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ մեկնաբանելով Թեհրանի հաղորդումներից մեկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակման սպառնալիքները։ «Իրանը հավասար պայմաններով...

Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ

Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ

«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են...

Ադրբեջանի հետ սահմանը հսկող հայ դիրքապահները զգոն վիճակի են բերվել. Ոսկան Սարգսյան

Ադրբեջանի հետ սահմանը հսկող հայ դիրքապահները զգոն վիճակի են բերվել. Ոսկան Սարգսյան

«Իմ աղբյուրները հայտնում են,որ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով հայ դիրքապահները անցել են զգոն ծառայության վիճակի։ Դա արվել է Ադրբեջանի զինուժի կողմից հնարավոր ոտնձգություններին պատրաստ լինելու նպատակով»,-գրում է տավուշցի լրագրող  Ոսկան Սարգսյանը։ Նա նաև նշում...

Որոշ շերտերի կոչ ենք անում զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելուց». Վարդան Ղուկասյանի գրասենյակ

Որոշ շերտերի կոչ ենք անում զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելուց». Վարդան Ղուկասյանի գրասենյակ

Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը․ «Սիրելի՜ համաքաղաքացիներ, հայրենակիցներ, այսու պատասխանելով վերջին օրերին ձեր կողմից ստացած ջերմասիրտ շնորհավորանքներին՝ վերահաստատում ենք, որ դրանց հասցեատերը առաջին հերթին դուք եք, գյումրեցու երբևէ չնսեմացող հավաքական...

Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ

Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վերջին երկու գիշերվա ընթացքում մի քանի անգամ կրակոցներ են լսվել: Այդ մասին News.am-ին հայտնել է Խնածախի բնակիչներից մեկը: «Սպուտնիկ Արմենիա»-ին էլ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը տեղեկացրել է, այս գիշեր հնչած կրակոցների մասին։...