Գյումրիում մանդատագողությունը կանխվեց․ Արսեն Բաբայան

Մյս 6, 2025

Փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է այսօր Գյումրիում ծավալված իրադարձություններին։

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ ԸԸՀ-ն չէր շտապում դադարեցնել «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները և նրա մանդատն, ըստ օրենքի, փոխանցել նույն դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկ Միրզոյանին։Փաստաբան Սոս Հակոբյանն առավոտյան բարձրաձայնել էր խնդրի մասին՝ մտահոգություն հայտնելով, որ այսպիսի մեթոդներով ՔՊ-ն փորձում է մանդատ փախցնել ընդդիմադիր դաշինքից։ Ահազանգից ժամեր անց՝  երեկոյան, խնդիրը հանգուցալուծվել էր։

Արսեն Բաբայանն այս առնչությամբ գրել է․

«Այսօր ՔՊ-ն որոշել էր գողանալ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ավագանիներից մեկի մանդատը։

Անմիջապես իրավիճակին արձագանքելու համար առավոտ շուտ Գյումրի մեկնեց «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ, «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Սոս Հակոբյանը։

Ընկերոջս՝  Սոսի գերպրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում մանդատագողությունը կանխվեց անգամ առանց դատարան հասնելու։ Այդ ընթացքում տարածքային ընտրական հանձնաժողովից և կենտրոնական ընտրական հանձնաժողովից ամենազավեշտալի պատճառաբանություններն էինք լսում, թե ինչու չեն ուզում մանդատը օրենքով սահմանված կարգով փոխանցել ավագանու ցուցակից հաջորդ անդամին։

Սոս ջան, շնորհակալ եմ, որ գյումրեցու քվեին տեր կանգնեցիր ու ստիպեցիր ընտրական հանձնաժողովին կայացնել օրենքով պարտադրված որոշումը․․․»։

Նմանատիպ նյութեր

Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան

Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․ «Մի առիթով նախագահ Քոչարյանի մոտ օրինակ բերեցի մեծն Շիրազին, ասացի, որ իրերի բերմամբ ինքը և մեծանուն բանաստեղծը հակառակ ճակատագրերի են արժանացել. Շիրազին մարդիկ հեռվից պաշտում էին, բայց երբ առիթ էր լինում մոտիկից...

Իրականում գործարանային դեֆեկտ ունեցողը ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․ -Ես իմ հաղորդումներում շատ հաճախ եմ անդրադառնում պետական ինստիտուտների անարդյունավետությանը, որ հիմա կա մեր երկրում սկսած բանակից, արդարադատություն,...

Ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել․ Ռոբերտ Քոչարյան

Ես Ղարաբաղում առաջին դեմք եմ դառել, երբ Ղարաբաղի ավելի քան 50 տոկոսը կորսված էր, հույս չկար․ ես ստանձնել եմ պատասխանատվությունը․ պետական պաշտպանության կոմիտե է ստեղծվել, ղեկավարն եմ եղել և իմ առաջարկով այդ վիճակից հանել եմ և հաղթանակով...

2018-ին իշխանության են եկել փայլուն ապագայով, բայց զրկվելու են խայտառակ անցյալով. Ռոբերտ Քոչարյան

Գյումրին ցույց տվեց, որ հնարավոր է ընտրություններով հարցը լուծել: Այս մասին 4 լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մարդիկ էն գլխից ասում էին, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին հաղթել,...

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի որքան հնարավոր է շուտ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ «Կովկասում կան...