Պատասխանը հաստատում է, որ գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի․ Սուրեն Մանուկյան

14 Մայիսի, 2025

Սուրեն Մանուկյանը դատարանից հայտարարություն է տարածել.
Հարգելի քաղաքացիներ.
08.05.2025 թ-ին գլխավոր դատախազին հարց են ուղղել Ազգային Ժողովի պատգամավորներ՝ Արման Ղազարյանը և Արմենուհի Կյուրեղյանը, թե ինչպես է ստացվել, երբ նախաքննական մարմինը քրեական գործ հարուցելու հիմքեր չի ունեցել, սակայն ոչ միայն քրեական գործ է հարուցել այլ նաև մեղադրանք է առաջադրել Սուրեն Մանուկյանի, այսինքն իմ նկատմամբ։ Գլխավոր դատախազն այս քրեորեն պատժելի արարքին իրավական գնահատական տալու փոխարեն, հայտարարել է, որ իրենց կարծիքն արտացոլված է մեղադրական եզրակացության մեջ և քրեական վարույթը գտնվում է դատաքննության փուլում, ուստի չի կարող դիրքորոշում հայտնել։
Այս պատասխանը հաստատում է այն հանգամանքը, որ գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի։
Տիկին դատախազի կողմից մատնանշված մեղադրական եզրակացությունը կազմված է հնարովի , ես կասեի գինեսի ռեկորդների գրքում արժանի տեղ ունեցող, արհեստական, պատվիրված, շինծու, կեղծ ապացույցներից, որոնց վստահաբար կարելի անվանել չապացույցներ։ Իրավաբանական կրթություն չունեցող, նույնիսկ հայերեն լեզվին լավ չտիրապետող անկախ մեկի մոտ այս մեղադրական եզրակացություն կոչվածը քմծիծաղ կառաջացներ։
Խորհուրդ եմ տալիս տիկին դատախազին այս մեղադրական եզրակացությունը իր ամբողջ ֆայլերով փաթաթել և տեղավորել դրա համար նախատեսված տեղում։

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...