«Ինչպե՞ս կարելի է ունենալ նման հանրային խոսույթ և այցելել ԵՊՀ, խոսել ինչի՞ մասին, խոսել կրթության, արժեքների մասին և հաջորդ քայլով արժեզրկե՞լ դրանք»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ այցին և նրա վերջին օրերի աղմկահարույց գրառումներին, ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Խաչիկ Աբաջյանը։
«Չգիտեմ՝ ովքեր են գնացել այդ հանդիպմանը, բայց, ինչպես տեղեկացանք, շատ խիստ մոտեցմամբ ցուցակագրվել և ընտրվել են այն մարդիկ, ովքեր պետք է հանդիպեն»,- ասաց Աբաջյանը՝ հիշելով, որ Փաշինյանը վերջին անգամ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում եղել է 7 տարի առաջ, երբ դռները կոտրելով մուտք գործեցին համալսարան․ «Գոնե ուրախ եմ, որ այս անգամ մուտք են գործում քաղաքակիրթ ձևով»,- նշեց նա՝ հավելելով, որ սովորաբար հանդիպումները, օրինակ դեսպանների կամ այլ պաշտոնյաների հետ, բաց են լինում, նաև լրատվականները կարողանում են մտնել ներս, բայց այսօր այդպես չէ։