Գնդակն այժմ մյուս ընդդիմադիրների դաշտում է․ «Մայր Հայաստանը» կոչ է անում համախմբվել

Մրտ 31, 2025

«Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես և հայտարարել էր, պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանազրկվի Գյումրիում, բայց դա բավարար չէ՝ գնդակն այժմ ավագանի անցած մյուս ընդդիմադիրների դաշտում է։ Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Մեր Գյումրիի թիմը շատ կարճ ժամանակում հասցրեց հսկայական գործ անել, եթե ժամանակը ներեր, հաստատ կկարողանայինք ավելի մեծ թվով ձայներ ստանալ։ Մենք մեր առջև որպես նվազագույն նպատակ դրել էինք իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և հիմա դրա համար բոլոր հնարավորությունները կան։ Այժմ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի։ Մենք դեռ ընտրություններից առաջ ասել էինք, որ հավակնում ենք առավելագույն ձայներին, բայց եթե այնպես ստացվի, որ եթե ընդդիմադիր որևէ այլ ուժ ստանա առավելագույն ձայներ, ապա պատրաստ ենք մեր քվեով՝ առանց կոալիցիոն որևէ բանակցությունների և աթոռակռվի մեջ մտնելու, սատարել այդ ուժին, որպեսզի ՔՊ-ն իշխանազրկվի։

Այժմ միայն «Մայր Հայաստանի» ձայները բավական չեն դրա համար, ուստի գնդակն այժմ ավագանի անցած ընդդիմադիր մյուս ուժերի դաշտում է։ Կոչ ենք անում ընդդիմադիր մյուս ուժերին վեր կանգնել անձնական ամբիցիաներից և սկսել երկխոսություն, մենք էլ պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել և երաշխավորը դառնալ այն պայմանավորվածությունների, որոնք կարող են ձեռք բերվել»,- ասել է Թևանյանը:

Դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն էլ վստահեցրել է, որ մինչև վերջ հավատարիմ են մնալու իրենց տված խոստմանը։

«Չի կարելի վիժեցնել ընդդիմադիր ճամբարը, մենք մինչև վերջ լինելու ենք մեր խոսքի տերը՝ մեր յուրաքանչյուր գործողություն միտված է լինելու նրան, որպեսզի իշխանազրկենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- նշել է Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր

Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թույլին հարվածում. Արա Պողոսյան

Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թույլին հարվածում. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայից սովորեք դիվանագիտություն։ Օմանում կայացած ԱՄՆ-Իրան միջնորդավորված բանակցություններից հետո, որոնք հույս են տալիս, որ ԱՄՆ-Իրան բախում կարող է չլինել, Թուրքիան միանգամից կսկսի համագործակցային քաղաքականություն Իրանի հետ։ Արդեն...

Միրզոյանն Անթալիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

Միրզոյանն Անթալիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ և քննարկել հայ-ադրբեջանական կարգավորումը: «Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն...

Խոշոր վթարի մասնակից է դարձել կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Խոշոր վթարի մասնակից է դարձել կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի...

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար...

Թրամփը ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ. Բոլթոն

Թրամփը ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ. Բոլթոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ։ Հանուն դրա նա ձգտում է Ուկրաինայում խաղաղության հասնել, ասել է Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Նրան միշտ զայրացրել է այն փաստը, որ Բարաք Օբաման ստացել է, և նա այժմ կարծում է՝ Օբաման...