Խորհրդարանը քննարկում է պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։
Զեկուցում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Դատախազը ընթերցեց երկու դրվագով կաշառքի պահանջելու վերաբերյալ մեղադրանքի մասին, որոնցից մեկով, իբրև, Աղազարյանը գործարարներից պահանջել է 200-300 հազար դոլար՝ խոստանալով կազմակերպել անսահմանափակ քանակի մանր եղջերավոր անասունների արտահանումը ԱՄԷ՝ օրենքի շրջանցմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։