«Գիտե՞ք ԵՄ առաջնորդները քանի անգամ են խնդրել ինձ՝ զանգահարել Պուտինին։ Որովհետև նա չի պատասխանում նրանց զանգերին»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այդ զանգերից հետո «Պուտինը նրանց հետ չի զանգել»։
«Գիտե՞ք, ես նրան (Պուտինին) հարցրել եմ՝ Բայդենը ձեզ զանգահարե՞լ է երեք տարվա ընթացքում գոնե մեկ անգամ։ Նա պատասխանել է՝ Բայդենը երբեք չի զանգահարել»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք՝ Սպիտակ տան ղեկավարն իր ռուս պաշտոնակցի հետ հեռախոսազրույց էր ունեցել փետրվարի 12-ին և մարտի 18-ին։