Նիկոլ Փաշինյանը այցելել է Բայանդուր բնակավայրի մանկապարտեզ:
«#500իցմեկը՝ Բայանդուրը ևս նորակառույց մանկապարտեզ ունի»,- սոցցանցում տեսանյութին կից գրել է վարչապետը:
Տեսանյութում երևում է, որ մանկապարտեզում շրջայցից հետո Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչների հետ, որոնց թվում էր նաև հարևան Գետք բնակավայրի վարչական ղեկավարը։ Վերջինս նշեց, որ դեռ 2024–ին ինքը վարչապետի մոտ բարձրացրել է իրենց գյուղի խնդիրները. «Դուք խոստացաք, որ մանկապարտեզը կառուցվելու է Գետքում, երեք գյուղի մանկապարտեզ՝ Ղարիբջանյան, Գետք և Երազգավորս։ Հիմա այդ մանկապարտեզը տեղափոխվել է և պետք է կառուցվի Ղարիբջանյանում, Գետքում չկա ոչ մի մշակութային կենտրոն,կրթական կենտրոն»,–ասաց նա։