Գալիս եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոչ միայն ընտանիքիս, այլև համընդհանուր սրբազան պարտքը կատարելու. Տիգրան Մանսուրյան

Ապր 24, 2025

«Ծնողներս կոտորածից են փրկվել, նրանք որբանոցում են մեծացել։ Գալիս եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոչ միայն ընտանիքիս, այլև համընդհանուր սրբազան պարտքը կատարելու»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց անվանի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Լրագրողի հարցին, թե ինչու մտավորականությունը քայլեր չի ձեռնարկում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, Տիգրան Մանսուրյանը պատասխանեց.

«Ես այնքան միայնակ կյանքով եմ ապրում, 86 տարեկան եմ, և անգամ երաժիշտների մեջ կան մարդիկ, ում չեմ ճանաչում։ Տեղյակ չեմ, թե ինչ են անում մտավորականները։ Գուցե ինձ մեղադրելու իրավունք ունեն որոշ հարցերում, բայց եթե ուրիշ կերպ հնարավոր լինել ապրել, այդ կերպ կապրեի։ Տնից շատ հազվադեպ եմ դուրս գալիս, և իմ անելիքն անում եմ։ Շուտով 350 աշակերտներ համգեր են կազմակերպելու, որտեղ ամբողջն իմ երաժշտությունն է լինելու։ Դա լավագունն էր, որ կարող էի անել»։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...