Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը սոցցանցերում հայտնել է, թե ինչպես է ֆրանսիական Arte France հեռուստաալիքը «28 րոպե» հաղորդման ընթացքում հրապարակել Հարավային Կովկասի քարտեզը, որից Հայաստանը « պարզապես ջնջված էր»։
«Ես ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ դա միտումնավոր է եղել «28 րոպե»-ի Arte France-ի կամ ադրբեջանական հեռուստալոբբիի գործողությունների արդյունքում, բայց այդ սխալը շատ ցավալի է աչքերի և սրտի համար. Հայաստանը պարզապես ջնջված էր Կովկասի քարտեզից։ Էրդողանի և Ալիևի երազանքը…»,- գրել է Բյուիսոնը։