Ֆինանսների նախարարը ժամանակ չունի Փաշինյանի խոստումներին իրավական ուժ տալու․ «Ժողովուրդ»

20/03/2025 09:50

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմաչարչար համընդհանուր հայտարարագրումը շարունակում է որպես ոսկոր մնալ քաղաքացիների կոկորդում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ժամանակ չունի վարչապետի խոստումներին իրավական ուժ տալու:

Տարեսկզբին խուճապահար արեցին քաղաքացիներին՝ ասելով, որ մինչեւ մայիսի մեկը պետք է լրացնեք հայտարարագրերը, այլապես կսահմանվեն տուգանքներ, կգործադրվեն ճնշումներ, քանի որ չպետք է լինի մեկը, որ հայտարարագիր լրացրած չլինի։ Բազմաթիվ բողոքներից, համակարգի անսարքությունից եւ անձնագրայինների դռների առջեւ կուտակված հերթերից հետո Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունվարի 31-ի ասուլիսում հայտարարեց, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։

Փաշինյանը, իհարկե, պատճառաբանեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամուտների հայտարարագիր լրացնել: Ամեն բան կարծես խաղաղվեց, քաղաքացիները հանդարտվեցին, որ հայտարարագիր լրացնելու ժամանակ դեռ շատ կա։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ թեեւ Փաշինյանը ժամկետներ է խոստացել, բայց կարծես այս անգամ «#ինչպեսխոստացելէի» հեշթեգը չի գործում։

Բանն այն է, որ Փաշինյանի ասուլիսից անցել է գրեթե 2 ամիս, սակայն մինչեւ այժմ այս հայտարարությունն իրավական որեւէ ուժ չի ստացել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը եւ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այնքան են տարված տնտեսական աճի թվերը կեղծելով, որոնք ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ հաճախ չեն համընկնում, որ փաստացի հայտարարագրման գործընթացները աչքաթող են արել: Վերջիններս նաեւ ընկել են հարկատուների հետեւից։ Մինչ ֆիննախը օրենքներ է փոխում հարկային օրենսգրքում, հայտարարագրման գործընթացը տեղում դոփում է, եւ Փաշինյանի խոստումը իրավական որեւէ հիմք չի ստանում։ Այսինքն՝ Կառավարությունը պաշտոնապես դեռ չի հաստատել, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։

«Ժողովուրդ» օրաթերթին ֆինանսների նախարարությունից հաստատեցին, որ Փաշինյանի հայտարարությունն իրավական ուժ չի ստացել, իսկ նախագիծը վերջնական շրջանառման մեջ չի դրվել։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, որ 750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը։ Ստացվում է, որ իշխանության գովասանքներին, հայտարարագրման արշավին, առաջարկված «կաշառքներին» զուգահեռ հայտարարագիր լրացրել է 750 հազար աշխատողների 1,6 %-ը։ Ահա թե ինչ տեսք ունի իշխանության գլուխգովանությունը եւ զուգահեռ ընթացող անգործությունը։ Իսկ քաղաքացիների այս դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան լուռ բոյկոտ Փաշինյանի կառավարությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Պուտինը 75-ամյակի կապակցությամբ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով՝ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալումմ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Հրադադարի ինտենսիվ,...

Լոռու մարզում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ

Մարտի 21-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Արթիկի, Աշոցքի և Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:  Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորոնները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների...

Սոցապնախարա՞ր, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն համատեղությամբ նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է: Նա հաճախ է շրջագայում աշխարհով մեկ` թերեւս համատեղելով երկու գործառույթները եւ պետության հաշվին նաեւ ՔՊ-ի արտաքին կապերը զարգացնելով:...

Ի՞նչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում. Իրավիճակը թեժանում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ալավերդու «Ապրելու երկիր» խմբակցությունը ՔՊ-ի կողմից Ալավերդում կատարված իշխանազավթումից հետո բոյկոտում էր  նիստերը, սակայն նախօրեին ՔՊ-ն ավագանու ընդդիմադիր 9 անդամներին մանդատից զրկել է, այդ թվում՝ նաեւ մեկ տարի առաջ համայնքապետի...

Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն իր ողջ ներուժը ներդրել է մարտի 30-ին կայանալիք երկու համայնքներում` Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունենալիք ընտրությունների գործընթացների վրա: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի «հրահանգով»...

Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնության ենթարկած ոստիկաններից մեկը` Գոռ Խարաթյանը, համակարգում հայտնի է որպես «շրջիկ» ջարդարար, որի սադիստական ունակություններն օգտագործում են մարզի բոլոր...

Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական լավատեղյակ աղբյուրների համաձայն` Փաշինյան Նիկոլը «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված աղմուկը որոշել է «ջրել»` կառավարությունում «ռակիրովկաներ» անելով, որպեսզի հանրությանը ցույց տա, թե ականջալուր է ցանկացած դժգոհության։ Ըստ նույն...

ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «1 տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ: ՔՊ-ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի...

Ալիևի համար միջազգային հանրության արձագանքը զրո արժեք ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ փոխհամաձայնությունից հետո իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ողջ ռեսուրսը եւ մեծ աշխատանք են տարել, որ ինչքան հնարավոր է՝ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ...