02 06 2016

Քննարկում. Ո՞վ է թելադրում ճաշակ ու չափանիշ



Մի քանի օրվա ընթացքում Երևանի տարբեր հատվածներում բացված արձանները հանրության մեջ բուռն քննարկումների ու դժգոհությունների առիթ տվեցին: Եթե մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը գնահատվեց որպես գողականի գերեզմանոցային մահարձան, ապա Գարեգին Նժդեհի արձանը մարդիկ ավելի շատ նմանեցրին ռուս ցար Պետրոս առաջինին: Պե՞տք են, արդյոք, Երևանին մոնումենտալ նոր քանդակներ, ովքե՞ր են որոշում դրանց տեղը և տեսքը, մասնավոր պատվիրատո՞ւն է ճաշակ թելադրում, թե՝ իշխանությունները, ի՞նչ լիազորություն ունի քաղաքապետարանի գեղարվեստական հանձնաժողովը, և ի՞նչ ուղությամբ պիտի գնա քանդակաշինության հետագա ընթացքը: Yerevan.Today-ի տաղավարում այյս և թեմային վերաբերող մի շարք այլ հարցեր ենք քննարկել քանդակագործ, ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի հետ:

 

Լևոն ԹՈՔՄԱՋՅԱՆ

 

Հայաստանի Նկարիչների միության անդամ է, Եվրասիական գեղարվեստի ակադեմիայի անդամ, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս, պրոֆեսոր, եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների:

Բազմաթիվ քամդակների հեղինակ է՝ «Անուշ և Սարո» (1973թ. Երևան), «Թռչող կռունկներ» (1976թ., Հարավսլավիա), «Դանթե և Վերգիլիոս» (1982թ., Ռավեննա, Դանթեի թանգարան), «Մաշտոց և Կորյուն» (1983թ.,Էջմիածին), «Մարտիրոս Սարյան» (Երևան ևԴոնի Ռոստով), Արամ Խաչատրյան (Մարսել և Մոսկվա), «Լիոնիդ Ենգիբարյան» (1995թ., Երևան), «Տիգրան Մեծ» (2000թ., Երևան), «Տագնապ», 1915 թ. Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած 12 հայ մտավորականների խմբակային բազալտե հուշարձան (2011թ., Էջմիածին) և այլն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ