09 04 2016

Քննարկում. Ի՞նչ դասեր պետք է քաղել 4-օրյա պատերազմից



Ղարաբաղյան 4-օրյա պատերազմը ցույց տվեց, թե որքան ամուր է հայի ոգին ու որքանով ենք մենք միասնական: Սակայն, սրա կողքին, կան մի շարք հարցեր, որոնք հրատապ պատասխան և լուծում են պահանջում:

Ինչո՞ւ մեր բանակը չունի գերժամանկակից զինտեխնիկայի բավարար քանակ, ինչո՞ւ է մեր ռազմավարական գործընկերը «ագահորեն» զինում մեր թշնամու բանակը և արդյո՞ք հայկական կողմի՝ այն դադարեցնելու կոչերը անհրաժեշտ արդյունք կունենան, որտե՞ղ և ինչո՞ւ է կաղում հայկական դիվանագիտությունը: Պե՞տք էր դադարեցնել ռազմական բախումները, թե՞ անհրաժեշտ էր շարունակել Ադրբեջանի սկսած պատերազմը՝ նրան հասցնելով վճռական հակահարված ու պատճառելով տարածքային կորուստներ: Ի վերջո, ի՞նչ պետք է շտկել երկրի ներսում:

Այս հարցերն էին մեր աշխատանքային քննարկման առանցքում: Մեր ընդհանուր տեսակետն է՝ պետք է միանշանակորեն հույսը դնել մեզ վրա, սակայն միաժամանակ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարող գերատեսչության գործելաոճը դարձնել համարձակ, վերանայել վարվող տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը, արմատախիլ անել կոռուպցիան և վերջ դնել արտագաղթին՝ երկիրը պինդ դարձնելով թե դրսի համար, թե՝ հուսալի ապրելավայր՝ ՀՀ քաղաքացիների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ