12 11 2014

Լավ ծրագիր, որը, ցավոք, հասու է քչերին. Քննարկում



Երիտասարդ մասնագետներին և ընտանիքներին մատչելի պայմաններով բնակարանով ապահովելու կառավարության ծրագրի շահառուների թիվը թեև գերազանցում է 2 հազարը, սակայն Հայաստանում կան 250 հազար երիտասարդ ընտանիքներ, որոնց մեծ մասին այս ծրագիրը անհասանելի է: Գործազրկությունը, անկայուն ֆինանսական դրությունը, ցածր աշխատավարձը, արտագաղթը և բազմաթիվ այլ գործոններ առաջին հերթին հարվածում են երիտասարդների և հատկապես երիտասարդ ընտանիքների շահերին: Որքա՞ն եկամուտ պետք է ունենա ընտանիքը, որ կարողանա և ապրել, և հիպոթեքով բնակարան ձեռք բերել, ի՞նչ քայլեր է նախաձեռնում կառավարությունն իր երիտասարդ քաղաքացիներին առավել մասշտաբային ծրագրերի շրջանակում բնակարանով ապահովելու համար: Այս և այլ հարցերի շուրջ է «Yerevan.today»-ի տաղավարում անցկացված հերթական քննարկումը, որին մասնակցում է Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ