12 11 2014

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն ընդդեմ լրատվականի պետի. Քննարկում



Լրատվամիջոցների մեծ մասը և Ազգային Ժողովում հավատարմագրված լրագրողները դժգոհում են հավատագրման կարգի տարակարծիք մեկնաբանումներից: Չնայած կարգը հաստատվել է դեռ 2009 թվականին, բայց ակտիվորեն սկսել է գործադրվել ընթացիկ նստաշրջանում միայն: Լրագրողները պնդում են, որ նոր կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքին: Պարզելու համար, թե որոնք են այդ խոչընդոտները և ինչ են առաջարկում լրագրողները, «Yerevan.today»-ի տաղավարում անցկացրել ենք քննարկում, որին մասնակցում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, «Ժամանակ» օրաթերթի լրագրող Արմինե Ավետյանը և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատագրման կարգն ընդունվել է 2009թ. Օգոստոսի մեկին՝ ԱԺ այդ ժամանակվա նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ: Սակայն կիրառվել սկսցել է միայն ընթացիք նստաշրջանի օրերին:Կարգում կան մի շարք դրույթներ, որոնցում լրատվամիջոցները նկատում են թաքնված գրաքննություն, «Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքին» հակասում: Ըստ կարգի, լրագրողը զրկվում է հավատարմագրումից, եթե... ու մի շարք պահանջներ են առաջադրվում, որոնցով լրագրողը հեշտորեն կարող է զրկվել հավատարմագրից, որոնցից մեկն էլ, օրինակ հավատարմագիրը կրելն է: Լրագրողները պնդում են, որ կարգը բազմիմաստ ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:


Աղբյուրը

 

{gallery:1}

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ