07 10 2021

Բողոքի ակցիա․ ոստիկանությունը պահանջել է բարձրախոս չմիացնել․ ուղիղ



ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա է կառավարության շենքի առջև: «Հերթական անգամ ի ցույց դնենք ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը»,- ասված է հայտարարությունում։

Նշենք, որ ՀՅԴ ՆԱՈւՄ֊ը ժամեր առաջ հայտարարություն էր տարածել, հայտնելով․

«Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև մեր կողմից նախատեսված ակցիայի հարցով մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։ Մենք դատապարտում ենք  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը»։

Առաջարում ենք դիտել ուղղի հեռարձակումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ