Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Մայիսի 4-ին գումարված նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 33 հարց:
Նիստի մեկնարկին խորհրդարանականները նախ քվեարկության կդնեն նախորդ օրը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերն ու օրենքների նախագծերի փաթեթները, ապա փակ նիստում կքննարկեն 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:
ԱԺ նիստի օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը:
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը