16 11 2020

Վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքը շարունակվում է․ ուղիղ



Ազատության հրապարակում ընդդիմությունը շարունակում է հանրահավաքը: Հանրահավաքին 17 կուսակցությունների խորհուրդը կներկայացվի ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:

«Նշենք, որ 17 կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը»,- ասվում է կուսակցությունների հայտարարության մեջ:

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ