18 03 2020

​Վարչապետը մանրամասնում է՝ ինչպես է կորոնավիրուսը տարածվել արտադրամասում․ ՈւՂԻՂ



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձավ մտահոգությանը, թե արդյոք հաղորդակցությունը սահմանափակելու պայմաններում Հայաստան բեռներ հասնո՞ւմ են:

Վարչապետը նշեց՝ Իրանի հետ սահմանային հաղորդակցությունն ինքներս ենք սահմանափակել, սկզբում՝ ուղևորահոսքերի, հետո նաև բեռների համար:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ պարետատունը որոշում է կայացրել՝ Իրանով բեռների հոսքը կբացվի:

«Վերին Լարսը փակ է, բայց եղանակային պատճառներով, երբ ճանապարհը բացվի, այդ բեռները կգան: Իսկ Փոթիից և Բաթումից բեռները գալիս են բնականոն եղանակով»,- ասաց նա:

«Մենք պատկերացրել և գնահատել ենք, որ որոշակի վտանգների կրող են, Հայաստանի կապվածությունն արտաքինբ աշխարհի հետ էականորեն ընդլայնվել է, և պարզ էր, որ Չին պրոցեսներն ինչ-որ պահի հասնելու են Հայաստան, Մենք հույս ունեինք լավ զարգացումների, պատրաստվելու էինք վատագույնին»,- ասել է նա:

Փաշինյանը, հայտնելով, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսի ախտորոշված 102 դեպք կա, և որ դրանք երկու աղբյուրից են հիմնականում՝ արտադրամասի և Էջմիածնի, նշեց՝ էթիկայից ելնելով՝ արտադրամասի և հիվանդների անունները չեն նշում:

«Մենք ասել ենք, որ արտադրամասը գտնվում է Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում՝ ԱՆ հսկողության տակ: Ցավոք, նա ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել»,- հավելել է վարչապետը:

Առաջարկում ենք հարցազրույցին հետևել ուղիղ միացմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ